Լրահոս

14.05.2018 16:36


Երևանում անասնագոմում հայտնաբերվել է գլուխն ամբողջովին ջնջխված տղամարդու դի

Երևանում անասնագոմում հայտնաբերվել է գլուխն ամբողջովին ջնջխված տղամարդու դի

Այսօր՝ մայիսի 14-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարալանջի նորակառույց ճանապարհի աջակողմյան հատվածում գտնվող Այգեստան փողոցի տներից մեկի անասնագոմում տղամարդու դի կա։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մահացածի գլուխն ամբողջովին ջնջխված է՝ բազմաթիվ բեկորային վնասվածքներով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են, որ մահացածը Այգեստան 11 փողոցի բնակիչ՝ 60-ամյա Գևորգ Մաթոսյանն էր։ Քանի որ դին անճանաչելի էր, որոշվեց այն տեղափոխել դիահերձարան, որտեղ քննիչի որոշմամբ կատարվելու է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը