ՆԱՏՕ-ն դեմ է Աբխազիայում ռուսական ռազմական բազայի տեղակայման համաձայնագրին
ՆԱՏՕ-ն չի ճանաչում Աբխազիայում ռուսական ռազմական բազաների տեղակայման վերաբերյալ համաձայնագիրը։ Վրաստանի «Իմեդի» հեռուստաընկերության փոխանցմամբ, նման հայտարարությամբ հանդես է եկել Հյուսիսատլանտյան դաշինքի ներկայացուցիչ Կարմեն Ռոմեոն։ Նրա խոսքերով, ՆԱՏՕ-ն կոչ է անում Ռուսաստանին հետ տանել իր զորքերը դեպի այն դիրքերը, որոնք նրանք զբաղեցնում էին մինչև 2008թ. օգօստոսի 7-ը։
Հիշեցնենք, որ նախօրեին Ռուսաստանն ու Աբխազիան ստորագրել են համագործակցության 10 ՝ այդ թվում Աբխազիայում ռուսական միասնական ռազմական բազայի տեղակայման համաձայնագիր։

Ըստ «rosbalt.ru»-ի