Աշխարհ

13.05.2018 22:22


«Արսենալ»-ը հաղթեց Վենգերի վերջին խաղում. Մխիթարյանը մասնակցեց ամբողջ խաղին (տեսանյութ)

«Արսենալ»-ը հաղթեց Վենգերի վերջին խաղում. Մխիթարյանը մասնակցեց ամբողջ խաղին (տեսանյութ)

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության վերջին՝ 38-րդ տուրում «Արսենալ»-ը հաղթեց «Հադերսֆիլդ»-ին նվազագույն հաշվով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երկու ակումբներն էլ մեկնարկային րոպեներին չկարողացան օգտագործել իրենց տրված հնարավորությունները: «Արսենալ»-ը 1000-րդ խաղը Պրեմիեր լիգայում օգնեց հաղթել գաբոնցի հարձակվողի՝ Օբամեյանգի գոլը միայն: Խաղի 38-րդ րոպեին Ահարոն Ռեմզիի փոխանցումից հետո Օբամեյանգը բացեց խաղի հաշիվը:

Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Արսենալ»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:

«Զինագործները» վերջին հանդիպումն անցկացրեցին Արսեն Վենգերի գլխավորությամբ, ով 828 խաղն անցկացրեց լոնդոնյան ակումբի ղեկին:

Այս խորագրի վերջին նյութերը