Լրահոս

18.02.2010 13:18


ՀԱԿ ներկայացուցիչ. «Գովելի է, որ եվրոպական կառույցները մոտենում են իրականությանը»

ՀԱԿ ներկայացուցիչ. «Գովելի է, որ եվրոպական կառույցները մոտենում են իրականությանը»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանն ասել է, թե մարտի 1-ի իրադարձությունները գնահատելու առումով միջազգային հանրության աչքերը բացվել են, և դա գովելի է։

-Միջազգային հանրության համար անվիճելի է դարձել, որ, առաջին՝ որևէ բախում չի եղել, եղել է իշխանությունների կողմից կազմակերպված սպանդ։ Երկրորդ՝ անկարգությունները, թալանը նույնպես կազմակերպված են եղել իշխանությունների կողմից։ Երրորդ՝ բանակը օգտագործվել է ներքին խնդիրների համար, և, որպես եզրակացություն՝ 2008-ին բանակի ուղղակի միջամտությամբ տեղի է ունեցել բռնի ուժով իշխանության զավթում՝ բռնազավթում։ Սա արդեն դարձել է ակնհայտ և անվիճելի, ինչպես նաև այն հանգամանքը, որ իշխանություններն ամեն ինչ անում են այդ ամենը թաքցնելու համար, բայց կարծես թե նրանց մոտ ոչինչ չի ստացվում,-նշել է նա։

Այն հարցին, թե միջազգային հանրությունը դա առաջ չէ՞ր հասկանում, նա պատասխանել է՝ լավ էլ հասկանում էր։

-Իրավիճակ է փոխվում։ Քաղաքական նպատակահարմարությունից ելնելով է դա կատարվում, և սա միանգամից չի լինելու. երկար գործընթաց է լինելու, և կարծում եմ, որ այս գործընթացները դեռ երկար պատմություն են ունենալու,-նշել է նա։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը