Աշխարհ

13.05.2018 12:52


Մխիթարյան. «Ես Սանչեսի տրանսֆերի մի մասը չեմ եղել»

Մխիթարյան. «Ես Սանչեսի տրանսֆերի մի մասը չեմ եղել»

Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Goal»-ի հետ զրույցում խոսել է «Մանչեսթեր Յունայթեդից» «Արսենալ» տեղափոխության մասին.

«Ես «Արսենալ» չեմ եկել ինչ-որ մեկին փոխարինելու: Բոլորը ասում են, թե ես Սանչեսի գործարքի մի մասն եմ, բայց դա իրականությունը չէ, քանի որ նրա պայմանագիրը ավարտվում էր: Եթե նա չուզենար ձմռանը միանալ «Մանչեսթեր Յունայթեդին», մինչև մրցաշրջանի ավարտը կմնար «Արսենալում»: Իմ դեպքում ամեն ինչ իմ ձեռքերում էր: Ես պարզապես ցանականում եմ, որ բոլորը հասկանան, որ ես ոչ մի պարագայում չեմ եղել Սանչեսի գործարքի մասը: Մենք տարբեր խաղացողներ ենք, ունենք տարբեր բնավորության գծեր:

Երբ իմացա, որ կարող եմ տեղափոխվել «Արսենալ», ինքս ինձ ասացի. «Այո, ես ուզում եմ անել դա», ես չերկմտեցի: Ես ցանկանում էի ավելի շատ խաղալ և վայելել հարձակվողական ֆուտբոլը: Ես վստահ եմ, որ ճիշտ որոշում եմ կայացրել՝ ընտրելով «Արսենալը»»,-ասել է Հենրիխ Մխիթարյանը:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը