Լրահոս

08.02.2011 12:55


Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենաները

Փետրվարի 7-ին, ժամը 08.44-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գանձակ-Սարուխան ավտոճանապարհին ձնաբքի հետևանքով մի քանի ավտոմեքենա չեն կարողանում շարունակել ընթացքը:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը, որը պարզել է, որ ճանապարհը մաքրելու համար անհրաժեշտ է ծանր տեխնիկա: Այնուհետեւ դեպքի վայր են մեկնել Գեղարքունիքի մարզի «Ճանշին» ՓԲԸ-ի աշխատակիցները: Փրկարարների ուժերով ձնաբքից դուրս են բերվել թվով 6 ավտոմեքենա ( 6 վարորդ և 3 ուղևոր' 1 կին և 2 երեխա):

***

Նույն օրը, ժամը 09.53-ին քաղաքացի Գ.Ավետիսյանից ահազանգ է ստացվել, որ իր վարած «ՊԱԶ» մակնիշի Մարտունի-Զոլաքար երթուղիի ավտոբուսը 10-48Լ պետհամարանիշով Գեղարքունիքի մարզի Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 6-րդ կմ-ում ձնաբքի հետևանքով թաղվել է ձյան մեջ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարների ուժերով ավտոբուսը դուրս է բերվել երթևեկելի հատված:

***

Նույն օրը, ժամը 16.56-ին տեղեկատվություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Արա-Բուժական համայնքային ավտոճանապարհին ձնաբքի մեջ են մնացել մոտ 50 ավտո­մեքենա: Դեպքի վայր է մեկնել Կոտայքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Ժամը 19.45-ի դրությամբ Բուժականի գյուղապետի ու տեղի բնակիչների համատեղ ուժերով բոլոր ավտոմեքենաները դուրս են բերվել ձնաբքի հատվածից  (ավտոմեքենաներում գտնվել են մոտ 200 մարդ): Ճանապարհի մաքրման աշխատանքներին ներգրավվել է  նաև Նաիրիի «Ճանշին» ՓԲԸ-ից 1 միավոր տեխնիկա (Արա գյուղի կողմից): Ժամը 20.05-ի դրությամբ երթևեկությունը վերականգնվել է, սակայն  իրականացվում են երթևեկելի մասի լայնացման աշխատանքներ:

Այս խորագրի վերջին նյութերը