-Այն խմբերը, որոնք իրենց կոչում են քաղաքական ուժեր, կազմել են իշխանություն, խորհրդարանում՝ կոալիցիա։ Դրանք ոչ մի քաղաքական ապագա չունեն և իշխանափոխությունից հետո մեկ օր ի վիճակի չեն լինելու ընդդիմություն լինել, որովհետև քաղաքական բովանդակության իսպառ բացակայություն կա։ Նրանք, որպես այդպիսին, վերանալու են, և, այսպիսով, իշխանափոխությունից հետո ընտրությունների միջոցով պարզվելու է, թե Կոնգրեսի որ մասն է իշխանություն, որը՝ ընդդիմություն,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը։
Իսկ թե ո՞ր հարցերի շուրջ են ընդդիմադիր լինելու ՀԱԿ-ից ծնված իշխանությունն ու ընդդիմությունը՝ նա պատասխանել է՝ գաղափարական և ծրագրային։
-Այսքան թվով հասարակական կազմակերպություններ միավորվել են, և ՀԱԿ-ը ձևավորվել է երկու խնդրի շուրջ։ Երբ այդ երկու խնդիրները լուծվեն, պարզ է, որ ապագա Հայաստանում ձևավորվելու են իշխանություն և ընդդիմություն, որոնք իրար դերերով փոխարինելու են։ Քանի որ դաշտում քաղաքական այլ ուժեր չկան, բացի իշխանությունից և նոմենկլատուրային ընդդիմութունից, ակնհայտ է դառնում, որ ապագա Հայաստանի թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը Կոնգրեսն է,-նշել է Դավիթ Շահնազարյանը։
Ով ՀԱԿ–ից կդառնա իշխանություն, ով՝ ընդդիմություն

7or.am