Լրահոս

18.02.2010 14:12

Դ. Շահնազարյան. «Ճիշտ պահին կվերականգնվեն այդ ակտիվ, զանգվածային գործողությունները»

Դ. Շահնազարյան. «Ճիշտ պահին կվերականգնվեն այդ ակտիվ, զանգվածային գործողությունները»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանն ասել է, որ ՀԱԿ-ի հայտարարած մարտի մեկի հանրահավաքը ծրագրային իմաստով շատ կարևոր է լինելու, և դրա ժամանակ կբարձրաձայնվեն բոլոր հարցերի պատասխանները։

-Կտրվեն ներկա իրավիճակի գնահատականները, հնարավոր զարգացումները, և  կներկայացվեն հերթական քայլերն ու հետագա գործողությունները,-նշել է նա։

Պատասխանելով «7օր»-ի հարցին՝ ե՞րբ է ՀԱԿ-ը հայտարարություններից անցնելու ակտիվ գործողությունների՝ ՀԱԿ ներկայացուցիչը պատասխանել է, թե ակտիվ գործողությունները կարելի է պայմանականորեն բաժանել երկու խմբի՝ զանգվածային և  քաղաքական։

-Քաղաքականը շատ ակտիվ եմ գնահատում։ Զանգվածայինում դադար է հայտարարվել, և դրա պատճառների մասին մենք մանրամասն խոսել, բացատրել ենք։ Այդ դադարը, իհարկե, ունի վերջ։ Ճիշտ պահին կվերականգնվեն այդ ակտիվ, զանգվածային գործողությունները,-ասել է Դավիթ Շահնազարյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։