Լրահոս

18.02.2010 14:04


ՀՅԴ անդամ. «Մենք ողջունում ենք ԼՂՀ ակտիվությունը»

ՀՅԴ անդամ. «Մենք ողջունում ենք ԼՂՀ ակտիվությունը»

Փետրվարի 16-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հայտարարությունները մեկնաբանելով՝ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արա Նռանյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և ԼՂՀ ներկա նախագահը միշտ էլ կոշտ ու հստակ դիրքորոշում են ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքային ամբողջականությունը պահպանելու հարցում, և այսօր ավելի հաճախակի դարձած հայտարարությունները պայմանավորված են նրանով, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը զգացել է այն վտանգը, որը կախված է ԼՂՀ և տարածքային ամբողջականության գլխին։

-Մենք ողջունում ենք ԼՂՀ ակտիվությունը և կարծում, որ ԼՂՀ իշխանությունները պետք է ավելի հաճախ և ավելի հստակ ներկայացնեն  իրենց դիրքորոշումը, ինչը տարբեր քաղաքական ուժերին և գործիչներին Հայաստանում թույլ չի տա շահարկել Լեռնային Ղարաբաղի հարցը և ԼՂՀ-ն դիտարկել որպես իրենց արտաքին քաղաքականության մեջ ձախողումները շտկելու միջոց,- ընդգծել է Ա. Նռանյանը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը