Ա. Նռանյան. «Իշխանությունը, առաջինը վավերացնելով, փորձում է ապահովագրել իրեն ԼՂ շուրջ փաստաթղթի ստորագրումից»
Օրերս Հանրապետական պատգամավորներն ասուլիսների ժամանակ հայտարարել են, որ Հայաստանը պետք է նախաձեռնողականություն հանդես բերի և առաջինը վավերացնի արձանագրությունները, այնինչ նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ արձանագրությունները կվավերացվեն Թուրքիայի խորհրդարանի կողմից վավերացվելուց հետո։ Մեկնաբանելով այդ հայտարարությունները՝ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արա Նռանյանն ասել է, որ դեռ գործընթացի ամենասկզբում հանրապետական գործընկերներն ասում էին, որ Հայաստանը պետք է ժամ առաջ վավերացնի արձանագրությունները՝ ցույց տալու աշխարհին, թե ինչքան լավն է հայկական կողմը,-բանավեճերից մեկում ես իմ հանրապետական գործընկերոջը դա հիշեցրեցի, և հասկանալով, որ որոշ չափով ընկել են թուրքական ծուղակի մեջ, նա փորձեց ասել, որ ժամ առաջ վավերացնելը չի նշանակում առաջինը, և որ անպայման վավերացնելու են թուրքական խորհրդարանի կողմից վավերացումից հետո։ Այդ երկրորդ տեսակետն իշխող դարձավ, հիմա միանգամից նորից է փոփոխություն տեղի ունենում։
Նա նշել է, որ իրենց ենթադրությամբ այդ փոփոխությունները պայմանավորված են արտաքին քաղաքականությամբ. «Լեռնային Ղարաբաղի հարցում Հայաստանը, դառնալով ճնշումների առարկա, փորձ է կատարում այս երկու չարիքներից, իշխանության կարծիքով, ընտրել փոքրագույնը»։ Դա նշանակում է, որ իշխանությունը կա՛մ պետք է գնա Լեռնային Ղարաբաղի հարցում որոշակի փաստաթղթի ստորագրման, կա՛մ խուսափի դրանից, և այդ նպատակով խաղացվում է հայ-թուրքական արձանագրությունների քարտը։
-Իշխանությունը, կարելի է ենթադրել, առաջինը վավերացնելով, փորձում է որոշակի ժամանակ շահել և ապահովագրել իրեն Լեռնային Ղարաբաղի շուրջ փաստաթղթի ստորագրումից, այսինքն՝ սա ոչ թե իրենց բարի կամքն է, այլ արտաքին քաղաքականության մեջ խճճվելու հարցը,- ասել է Արա Նռանյանը։

7or.am