Վահան Հովհաննիսյանը նույնպես ներգրավվելու է հանձնաժողովի կազմում
-Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում այսօր ունենք մեկ դաշնակցական՝ հանձնաժաղովի նախագահ Արմեն Ռուստամյանը։ Սակայն մեր խմբակցությունը դիմել է ԱԺ նախագահին, և խմբակցության նախագահ Վահան Հովհաննիսյանը նույնպես ներառվելու է այդ հանձնաժողովի կազմում,-այս մասին լրագրողներին տեղեկացրել է ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արա Նռանյանը։
Նա նշել է նաև, որ Դաշնակցությունն օգտվելով արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ ունենալու հնարավորությունից՝ անելու է ամեն ինչ՝ քննարկումներն ավելի իրական դաշտ տանելու համար։ Խորհրդարանում կկազմակերպվեն նաև խորհրդակցություններ տարբեր գերատեսչությունների հետ. «Մենք հանձնաժողովի լծակներն օգտագործելու բավական լուրջ ծրագիր ունենք, որ քննարկումները լինեն շատ ավելի հետաքրքիր և իրական, ոչ թե ֆորմալ քննարկում, որից հետո Ազգային ժողովը պարզապես կսեղմի կոճակը»։

7or.am