Լրահոս

18.02.2010 12:44

ԱՄՆ-ն հնարավոր է հարվածի Իրանին

Ռուսաստանի Դաշնության զինվորական ղեկավարությունը չի բացառում, որ Միացյալ Նահանգները մտադիր է հարվածել Իրանին։ Այդ մասին լրագրողներին հայտնել է  ՌԴ Գլխավոր շտաբի հրամանատար գեներալ Նիկոլայ Մակարովը։ Նրա խոսքերով, Վաշինգտոնի նախաձեռնած ևս մեկ պատերազմ կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ հենց ԱՄՆ-ի համար և հարցականի տակ դնել ամբողջ տարածաշրջանի կայունությունը։ «Իրանը մեր հարևանն է։ Մենք ամենայն ուշադրությամբ հետևում ենք իրադրությանը։ Ամերիկացիները հստակ հասկացնել են տվել, որ կան Իրանին հարվածելու ծրագրեր։ Ռուսաստանի ղեկավարությունը անում է հնարավորինը, որպեսզի դա տեղի չունենա»,-ասել է Մակարովը։

Ըստ «Lent.ru»-ի

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։