Լրահոս

18.02.2010 12:22

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովն արձանագրությունների հետ կապված նախնական քննարկումներ է սկսելու

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովն արձանագրությունների հետ կապված նախնական քննարկումներ է սկսելու

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ ԳՄ անդամ Արմեն Ռուստամյանը «Դուպլեքս» մամուլի ակումբում լրագրողներին ասել է, որ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայաստան-Թուրքիա արձանագրությունները քննարկելու ձևաչափը որոշելու համար փետրվարի 18-ին նախնական քննարկումներ են սկսելու։

-Ես կառաջարկեմ բոլոր հնարավոր ձևերն էլ օգտագործել՝ լսումներ, ընդլայնված նիստեր, հանդիպումներ, խորհրդակցություններ և այլ ձևաչափեր, որոնք նպատակ են ունենալու ստանալ առաջացած բոլոր հարցերի մասնագիտական պարզաբանումները,-ասել է Ա. Ռուստամյանը։

Թեև օրենքի տառի համաձայն՝ ՀՀ ԱԺ նախագահը կարող է Հայաստան-Թուրքիա արձանագրություններն առաջիկա քառօրյայի ժամանակ դնել քննարկման, սակայն Ա. Ռուստամյանը նշել է, որ մտադիր է՝ իր ղեկավարած հանձնաժողովը դիմի Հովիկ Աբրահամյանին՝ զույգ արձանագրությունների վավերացման հարցն ԱԺ-ում քննարկել Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի եզրակացությունից հետո միայն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։