Լրահոս

18.02.2010 12:20

2010-ը վատ տարի է լինելու Օբամայի համար

2010-ը վատ տարի է լինելու Օբամայի համար

Ամերիկացիների 52%-ը կարծում է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման արժանի չի 2012թ.-ին երկրորդ ժամկետով երկրի նախգահ ընտրվելու։ Այսպիսին են փետրվարի 12-15-ը CNN հեռուստաընկերության կողմից իրականացված սոցհարցումների արդյունքները։ Հարցվածների 44%-ը պատրաստ է երկու տարի հետո պաշտպանել Օբամայի թեկնածությունը հաջորդ ընտրություններում, 4%-ը իր կարծիքը չի արտահայտել։ Սակայն մինչև նախագահական ընտրությունները դեռևս ժամանակ կա, իսկ Կոնգրեսի կազմի ընտրությունները մոտենում են։ Հանրապետականները հույս ունեն Կոնգրսում ձևավորել մեծամասնություն, դեմոկրատները՝ պահպանել դիրքերը։

CNN-ի անցկացրած հարցման կազմակերպիչ Քիթինգ Հոլանդն ասել է, թե 2010-ը վատ տարի է լինելու նախագահի համար, անկախ նրանից, թե որ կուսակցությունն է նա ներկայացնում։ «Ընտրողները, կարծես, հավասարապես չարացած են ինչպես դեմոկրատների, այնպես էլ հանրապետականների վրա»,-ասել է նա։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։