Արման Մելիքյան. «Եթե սա էր հանրապետականների նպատակը, ապա նրանք իրենց նպատակին հասան»
Արցախի Հանրապետության նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը պատասխանելով «7օր»-ի թղթակցի հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված, որ հանրապետականները փորձում են առաջ ընկնել ու Թուրքիայից շուտ վավերացնել հայ-թուրքական արձանագրությունները՝ ասել է, թե ըստ երևույթին դա պայմանավորված է Թուրքիայի պահվածքով, ինչն իրենց հիմք է տալիս կարծելու, թե Թուրքիան բարդ իրավիճակում է հայտնվել։
-Դա, թերևս, հանրապետականների տեսակետն է, որովհետև այս ամբողջ գործընթացը, որ նրանք սկսեցին հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ, իրականում հարաբերությունները վատթարացնելու գործընթաց էր։ Եթե մինչ այդ փոքրիշատե չեզոք հարաբերություններ էին, ապա եթե գործերը շարունակեն ընթանալ այս հունով, հանձին Թուրքիայի՝ մենք կստանանք տարածաշրջանային շատ ակտիվ հակառակորդ,-ասել է Արման Մելիքյանն ու ավելացրել,- եթե սա էր հանրապետականների նպատակը գործընթացն սկսելիս, ապա նրանք իրենց նպատակին հասան։
Հարցին, թե հնարավո՞ր է, որ հայ-թուրքական գործընթացներն առաջ մղելով՝ հնրապետականները փորձում են հետ մղել ղարաբաղյան հարցը, Ա. Մելիքյանը պատասխանել է.
-Դժվարանում եմ որևէ կերպ մեկնաբանել նրանց պահվածքը։ Քանի որ Հայաստանում իրականում քաղաքականություն ասվածը գոյություն չունի, շատ խնդիրներ լուծվում են հընթացս, հանգամանքների փոփոխության թելադրմամբ, ուստի ես չեմ կարող տրամաբանել այս հարցի շուրջ։

7or.am