Լրահոս

18.02.2010 10:20

Թբլիսին չի բացառում տարածաշրջանում զինված հակամարտություն վերսկսումը

Թբլիսին չի բացառում  տարածաշրջանում զինված հակամարտություն վերսկսումը

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ելույթ է ունեցել Լոնդոնի միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում։

-Նոր ներխուժումը հավանական է,-հայատարարել է նա՝ նկատի ունենալով իր երկրի արևմտյան և հյուսիսային սահմանների մոտ վրացական բանակի մասնակցությամբ զինված հակամարտության վերսկսման հնարավորությունը։

Սահակաշվիլին իրեն համեմատել է Ուինսթոն Չերչիլի հետ։

-Ինձ համարում են տաքարյուն և ռազմատենչ, բայց սկզբնական շրջանում ամերիկյան շրջանակներում Չերչիլին ևս անվանում էին տաքարյուն և ռազմատենչ,-հայտարարարել է նա։

Ըստ «Lent.ru»-ի

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։