Լրահոս

08.05.2018 18:41


Երևանում բախվել են Opel-ը, Mercedes-ը և BYD-ը. կա 1 զոհ, 4 վիրավոր

Երևանում բախվել են Opel-ը, Mercedes-ը և BYD-ը. կա 1 զոհ, 4 վիրավոր

Այսօր՝ մայիսի 8-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։10–ի սահմաններում Էրեբունի փողոցում՝ թիվ 11 շենքի դիմաց, բախվել են Mercedes մակնիշի 07 NS 777 համարանիշի, BYD մակնիշի 34 DS 340 համարանիշի և Opel մակնիշի 35 ND 614 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մահացել է, իսկ դեպքի վայրում հավաքվածների ասելով՝ 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը