Լրահոս

08.05.2018 10:03


Երևանում բախվել են LADA-ն ու մարդատար ГАЗель-ը. կա վիրավոր

Երևանում բախվել են LADA-ն ու մարդատար ГАЗель-ը. կա վիրավոր

Այսօր՝ մայիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:10-ի սահմաններում Սևանի և Գարեգին Նժդեհ փողոցների խաչմերուկում՝ «Արցախ» հյուրանոցի մոտակայքու, բախվել են LADA 112 մակնիշի 35 NF 758 համարանիշի և մարդատար ГАЗель մակնիշի 25 OL 455 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով LADA-ի վարորդին օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկները նախ տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն, որից հետո փրկարարները նրան դուրս են բերել արգելափակված ավտոմեքենայից, ու շտապօգնության հերթապահ խումբը նրան տեղափոխել է հիվանդանոց:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդների ինքնությունը:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը