Ալեքսանդր Խրամչիխին. «Հայերը պինդ բռնված են մեր ռազմաբազաներից»
Ներկայացնում ենք հատվածներ ՌԴ Քաղաքական և ռազմական վերլուծության ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Խրամչիխինի «Սվոբոդնայա պրեսա» պարբերականին տված հարցազրույցից
-Ռուսաստան-Թուրքիա պատերազմ հնարավոր չէ պատկերացնել, քանի որ այն կլինի պատերազմ ՆԱՏՕ-ի հե՞տ։
-Եթե մենք հարձակվենք Թուրքիայի վրա, ապա դա կնշանակի պատերազմ ՆԱՏՕ-ի հետ։ Բայց մենք երբեք չենք հարձակվի Թուրքիայի վրա, դա պարզ է։ Իսկ եթե Թուրքիան հարձակվի Հայաստանի վրա, և մենք ստիպված լինենք պաշտպանել նրան, ապա դա կնշանակի պատերազմ Ռուսաստանի ու Հայաստանի և Թուրքիայի միջև։
-Արդյո՞ք հնարավոր է, որ Թուրքիան Ղարաբաղի պատճառով Հայասատնի վրա հարձակվի ։
-Հնարավոր է։ Այդ պատճառով էլ հայերը պինդ բռնված են իրենց տարածքում գտնվող մեր ռազմաբազաներից։ Նույնիսկ իրենք են ամբողջությամբ վճարում ծախսերը, որը, ըստ իս, եզակի երևույթ է աշխարհում։
-Հարձակում Հայաստանի վրա այդ պարագայում նշանակում է հարձակում Ռուսաստանի վրա՞։
-Այո, հատկապես, որ Հայաստանի մեր բազաներում հիմնականում ծառայում են տեղի բնակիչները։ Թուրքիայի հետ նրանք հաստատ կպատերազմեն։ Ստացվում է, որ Թուրքիան կպատերազմի Ռուսաստանի հետ, իսկ նա մեզ հետ պատերազմել հաստատ չի ուզենա։