Լրահոս

19.02.2010 10:43

Սպիտակ տունը սպառնացել է Իրանին

Սպիտակ տունը սպառնացել է Իրանին

ԱՄՆ նախագահի վարչակազմը հայտարարել է, որ ՄԱԳԱՏԷ-ի զեկույցը, ըստ որի հաստատվում է Իրանի կողմից մինչև 20% ուրանի հարստացման արտադրությունը, վկայում է այն, որ  Թեհրանը չի ցանկանում կատարել իր պարտավորությունները, ինչը պետք է հետևանքներ ունենա Իսլամական հանրապետության հանար։ «Մենք միշտ ասել ենք՝ եթե Իրանը չպահպանի միջազգային պարտավորությունները, ապա դա նրա համար հետևանքներ կունենա»,-հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ռոբերտ Գիբսը։

Ըստ «Reuters»-ի

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։