Լրահոս

17.02.2010 18:10

Օբամա–Էրդողան հանդիպումը տեղի կունենա ապրիլի 14–ին

Օբամա–Էրդողան հանդիպումը տեղի կունենա ապրիլի 14–ին

Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ ԱՄՆ-ում տեղի է ունեցել Թուրքիայի փոխարտգործնախարարի հանդիպումը այդ երկրի պաշտոնական ներկայացուցիչների հետ։ Փոխարտգործնախարարի այցելության նպատակը նաև ԱՄՆ Թուրքիայի արտգործնախարարի այցելության նախապատրաստումն էր։ Այն նախատեսված է ապրիլի 14-ին, որի ժամանակ տեղի է ունենալու նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպումը։

Տեղեկացվում է նաև, որ Թուրքիայի փոխարտգործնախարարն ամերիկյան կողմին փոխանցել է Թուրքիայի հաղորդագրությունը, որ Անկարայի վրա ճնշման դեպքում և առանց ղարաբաղյան խնդրում առաջընթացի հայ-թուրքական մերձեցումը կարգելակվի։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։