Լրահոս

04.05.2018 11:59


Երևանում Opel-ը բախվել է թիվ 33 երթուղին սպասարկող ավտոբուսին. կան վիրավորներ

Երևանում Opel-ը բախվել է թիվ 33 երթուղին սպասարկող ավտոբուսին. կան վիրավորներ

Երեկ՝ մայիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում Շիրակի փողոցում Opel մակնիշի 35 VL 260 համարանիշի ավտոմեքենան բախվել է թիվ 33 երթուղին սպասարկող Higer մակնիշի 4402 Տ համարանիշի ավտոբուսի հետնամասին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդին և 1 ուղևորի տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը