Հարցազրույց

03.05.2018 19:12


Երվանդ Բոզոյան. «ՀՀ-ում մարդն առաջին անգամ հասկացել է, որ ինքն է երկրի տերը» (տեսանյութ)

Երվանդ Բոզոյան. «ՀՀ-ում մարդն առաջին անգամ հասկացել է, որ ինքն է երկրի տերը» (տեսանյութ)

«ՀՀԿ-ականները ժամանակ էին շահում, իսկ թե ինչու, դժվար է ասել։ Պարզ է, որ իրենք պարտվել են, և իշխանությունը պետք է հանձնեն, բայց հոգեբանորեն դժվար է համակերպվելն այդ պարտության հետ, այդ մարդիկ ընդամենը մեկ ամիս առաջ զգում էին իրենց ձիու վրա և պատկերացնում էին, որ ՀՀ-ի բոլոր քաղաքական պրոցեսները պետք է գնան Մելիք-Ադամյանի ցուցումով և հանկարծ պարզվել է, որ Մելիք-Ադամյանը վերանալու է»,- Factor.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։

Անդրադառնալով սոցցանցերում քննարկվող հավանական դավադրություններին, որոնք միտված են կանխելու Նիկոլ Փաշինյանի վարչապետացումը, քաղաքագետը նշեց, որ դրա պատճառը ՀՀԿ-ի նկատմամբ անվստահությունն է․ «ՀՀԿ-ն իր լիդերի հետ միասին այնքան է խաբել, որ մարդիկ չեն հավատում նրանց, բայց եթե անգամ նման մտադրություն էլ ունենան, իրենք շանս չունեն»։

Բոզոյանի խոսքով՝ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո մարդիկ շոկ ապրեցին․ «ՀՀ-ում մարդն առաջին անգամ իրեն ուրախ է զգում, որովհետև հասկացել է, որ ինքն է երկրի տերը։ Մարդը բացված էր 1988 թվականին, 90-ականներից սկսած մարդկանց փակեցին, կոտրեցին ու հանկարծ մարդիկ ապրիլի 23-ին հասկացան, որ իրենք ուժեղ են ու իրենք են որոշում իրենց երկրի ապագան։ Սա շոկ էր բոլորի համար՝ ոչ միայն Հանրապետականի, այլև նախկին ընդդիմադիր վերնախավի համար»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը