Լրահոս

16.02.2010 12:22


Ո՞ւմ ղեկավարման տարիներին է հեռուստատեսությունն ավելի որակյալ եղել

Երկրի իշխանությունները, մասնավորապես երկրի նախագահը որոշակի դերակատարություն ունեն հեռուստատեսության վարած քաղաքականության, նրանց մատուցած ծառայությունների որակի հարցում։ «7օր»-ը հարց է ուղղել «Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Մազմանյանին և «Անկախ» թերթի գլխավոր խմբագիր Վահան Իշխանյանին, թե ՀՀ երեք նախագահներից ո՞ւմ  ղեկավարման տարիներին է հեռուստատեսությունն ավելի որակյալ եղել։

Վահան Իշխանյան-Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի։ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ, կարելի է ասել, հեռուստատեսություն չկար. սատկած բան էր, ցենզուրան՝ ավելի ուժեղ։

Արմեն Մազմանյան-Եթե ազատականության քանակի, չալպուտուրիկության, սերիալների քանակի և այլնի մասին խոսենք՝ հիմա։ Այսօր հեռուստատեսությունը և՛ ազատ է, և՛ սանձարձակ։ Ինձ համար հետաքրքիր հեռուստաընկերություններ կան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը