Լրահոս

17.02.2010 17:15


Մշակույթի նախարարությունից հրաժարվել են ասել «Եվրատեսիլի» ժյուրիի քվեարկության արդյունքները

«Եվրատեսիլ-2010» երգի մրցույթի հայաստանյան նախընտրական փուլի մասնակից Էմմին «7օր»-ին ասել էր, որ Մշակույթի նախարարության կողմից կազմված ժյուրիի անդամներն ընտրել են հենց Էմմի-Միհրան զույգի երգը։ Նշենք, որ հաղթողի անունը պետք է որոշվեր հեռուստադիտողների sms-ների և ժյուրիի քվեարկության համադրությամբ։

ՀՀ մշակույթի նախարարությունից, սակայն, հրաժարվել են ասել, թե ժյուրիի քվեարկության արդյունքում որ երգչի կատարումն է ընտրվել։

-Դա փակ քվեարկություն է, և մենք չենք կարող ասել, թե ով ում օգտին է քվեարկել,- այսօր «7օր»-ին փոխանցել է Մշակույթի նախարարության մամուլի խոսնակ Գայանե Դուրգարյանը։

Նա նաև հրաժարվել է մեկնաբանել այն դժգոհությունները, որ քվեարկությունը խախտումներով է տեղի ունեցել, քանի որ հատկապես Էմմի-Միհրան զույգի և երգիչ Ռազմիկ Ամյանի օգտին ուղարկված sms-ներն արգելափակված են եղել։ Գ. Դուրգարյանը նշել է, որ Մշակույթի նախարարությունն sms-ների արգելափակման հետ առնչություն չունի, հետևաբար և մեկնաբանելու անհրաժեշտություն չի տեսնում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը