Գեներալ Մանվել. «Դավաճանը դո՛ւ ես, որ ընձի տենց հարց ես տալի»
Այսօր ԵԿՄ 8-րդ համագումարից հետո հրավիրած մամուլի ասուլիսում ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը բավական կոպիտ է խոսել լրագրողների հետ և վիրավորել է նրանց։
Մինչ մամուլի ասուլիսը սկսվելը, գեներալ Սեյրան Սարոյանի հետ խոսելիս Մանվել Գրիգորյանն ասել է.
-...դասատուներին կբռնեմ, հատ-հատ կբռնաբարեմ։
Այնուհետև, նկատի ունենալով իր առջև դրված ձայնագրիչները՝ Մ. Գրիգորյանը կատակել է.
-Սրանց պրյոմնիկները չհավաքե՞նք, պահենք։
Մամուլի ասուլիսի ժամանակ էլ, հատկապես երբ հարցը ԵԿՄ վարչության նախագահի սրտով չի եղել, նա հայտարարել է, թե լրագրողները մուտիտ են անում, նրանցից մեկին անվանել է «այ պստլիկ», բողոքել՝ «նույն բանը 50 անգամ կրկնում եմ հավայի»։ Իսկ երբ հարցրել են, թե դավաճանություն չէ՞, որ Սասուն Միքայելյանին չի ցանկանում օգնել, Մ. Գրիգորյանը սկսել է բաղվել ու վիրավորանքներ տեղալ.
-Դավաճանը դո՛ւ ես, որ ընձի տենց հարց ես տալի։ Դավաճա՛ն ես, որովհետև ընձի հայհոյողը, հայհոյում է Արցախին, հայհոյում է զոհված տղերքին։ Բա դու ընձի ասում ես դավաճա՞ն, տո դավաճանը դո՛ւ ես։ Դու լրագրող չես, դու դավաճա՛ն ես, հավայի էլ հարցեր ես տալի ինձ։ Տո դուք կենդանիներ եք, մարդու հոտ կա վրեքներդ։
Մանվել Գրիգորյանը դահլիճից հեռացել է լրագրողներին անվանելով հավայի կենդանիներ։

7or.am