Լրահոս

07.12.2010 15:10


«Wikileaks»-ի հիմնադիրը ձերբակալվել է Մեծ Բրիտանիայում

Դեկտամբերի 7-ին Մեծ Բրիտանիայում ոստիկանությունը ձերբակալել է «Wikileaks»-ի հիմնադիր Ջուլիան Ասանջին։

Ստոկհոլմի դատարանը դեռևս նոյեմբերին էր հաստատել 39-ամյա ավստրալացուն կալանքի տակ առնելու դատախազության խնդրանքը։ Հիշեցնենք, որ Շվեդիայում նրան մեղադրում են բռնաբարության և սեքսուալ  ոտնձգությունների համար, իսկ նոյեմբերի 20-ին Ինտերպոլը (Շվեդիայի դատախազության խնդրանքով) կազմակերպության բոլոր 188 անդամ երկրների շրջանում Ասանջի անունով «կարմիր ծանուցում» էր տարածել, ինչը հավասարազոր է նրան ամենափնտրվող անձանց ցանկում ընդգրկելուն։

 «Wikileaks»-ի ներկայացուցիչն էլ  հայտարարել է, թե Ջուլիան Ասանջի ձերբակալումը հարձակում է ԶԼՄ-ների ազատության վրա, և որ համացանցում նոր գաղտնիքների հայտնվելը դա չի կանխի։

Այս խորագրի վերջին նյութերը