Հովիկ Աբրահամյանի կողմից խորհրդարանում շրջանառության մեջ են դրվել հայ-թուրքական արձանագրությունները
Փետրվարի 17-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանատան առաջին քարտուղար Օբատա Մասատակային:
Պարոն Մասատական հետաքրքրված էր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացով:
Ողջունելով հյուրին՝ Արմեն Ռուստամյանը, համագործակցության պատրաստակամություն հայտնելով, հույս է հայտնել, որ նման հանդիպումները կնպաստեն հայ-ճապոնական միջխորհրդարանական հարաբերությունների բարելավմանը: Տեղեկացվել է, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի կողմից խորհրդարանում շրջանառության մեջ են դրվել հայ-թուրքական արձանագրությունները, որոնց քննարկման համար գլխադասային է նշանակվել արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը: Այս համատեքստում Արմեն Ռուստամյանը տեղեկություններ է հաղորդել Հայաստանի խորհրդարանում պայմանագրերի վավերացման գործընթացի վերաբերյալ: Նա իրազեկել է, որ իր գլխավորած հանձնաժողովը հայ-թուրքական հարաբերությունների և նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ 2009 թ. հոկտեմբերի 1-ին կազմակերպել է խորհրդարանական լսումներ: Նշվել է, որ ելնելով հարցի քաղաքական և հասարակական հնչեղությունից՝ կրկին կկազմակերպվեն ընդլայնված քննարկումներ, որոնց ձևաչափը կճշգրտվի առաջիկայում: Որպես ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչ՝ պարոն Ռուստամյանը մտահոգություն է հայտնել ստորագրված փաստաթղթում տեղ գտած ձևակերպումների վերաբերյալ՝ նշելով, որ ՀՅԴ-ն կողմ կլինի արձանագրությունների վավերացմանը, եթե դրանցում արվեն որոշակի ճշգրտումներ: Նրա համոզմամբ՝ արձանագրությունները բացառապես պետք է միտված լինեն Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը և սահմանի բացմանը:
Հանդիպմանը քննարկվել են ԼՂ հիմնահարցին, հայ-թուրքական հարաբերություններին առնչվող այլ հարցեր ևս: