Փետրվարի 16-ին կայացած Երկրապահ կամավորականների միության 8-րդ համագումարից հետո ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը մամուլի ասուլիս է հրավիրել։ Այն ներկայացնում ենք «բնեղեն» տեսքով։
-Ինչո՞ւ Հայ ազգային կոնգրեսի անդամ նախկին քաղբանտարկյալ երկրապահները, օրինակ՝ Մյասնիկ Մալխասյանը, փոխնախագահը, ներկա չէին համագումարին։
-Իմիջիայլոց, ընենց հարց ես տալի, ոնց որ, ասենք, դու չեթաս ձեր տունը, վաղը քեզի հարցնեն՝ խի՞ տանը չես։ Ինձ որևէ մեկը հրավիրե՞լ ա ստեղ կամ ըստեղ որևէ մեկին։ Նրանք անդամներ էին, պարտավոր էին գալու, փոխնախագան պարտավոր էր ավտոմատ գալու կամ մասնակցելու։ Ինչի՞ մասին եք խոսում։
-Բայց նրանց հրավեր չի՛ ուղարկվել։
-Հրավեր ինձ ուղարկել ե՞ն։ Հարցրե՛ք ստեղ որևէ մեկին նստած՝ ո՞ւմն ա հրավեր ուղարկվե։ Հրավիրում են հրավիրյալներին, իսկ որևէ մեկը իրան եթե երկրապահ ա կարծում կամ երկրապահի անդամ ա, նրան ի՞նչ հրավիրել։
-Ըստ էության՝ նրանք նեղացած են։
-Ա դե, նեղացած են, թո նստեն հանգստանան։ Ո՞ւմից են նեղացած, ի՛։ Դե, որ չգիտես, գնա իրանց հարցրա։ Նեղացած են, թո հանգստանան։
-Սեյրան Օհանյանն իր ելույթում կոչ արեց համախմբվել Սերժ Սարգսյանի շուրջը։ Այդ կոչն ըստ էության ընդունվեց լռությամբ։ Կարելի՞ է համարել, որ երկրապահն իր համագումարով այսօրվանից համագործակցում է Սերժ Սարգսյանի հետ։
-Երկրապահը միշտ էլ համախմբված ա եղել պետության, ժողովուրդի շուրջը։
-Սերժ Սարգսյանը ժողովո՞ւրդ է։
-Սերժ Սարգսյանն էսօրվա Հայաստանի Հանրապետության գերագույն հրամանատարն ա՝ ուզեք, չուզեք։ Ով շատ ա խոսում, որ՝ չէ, իրան հլա հարցրեք՝ իրա հրամանները ո՞նց են կատարըմ, կամ դուրս գալի, կամ նստըմ, կամ հլնըմ։
-Այսօր խոսում են մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակի և ազատագրված տարածքների փոխզիջման մասին...
-Ես չգիտեմ՝ ո՞վ ի՞նչ ա խոսըմ, մի հատ էլ ես ասեմ։ Բայց ինչի՞ն փոխզիջենք։ Եթե որևէ մեկը մեր ունի, քուր ունի՝ սրան, նրան փոխզիջելու, թող փոխզիջի։ Ինչի՞ մասին եք ասում, ի՞նչ փոխզիջման մասին ա։ Ոնց որ ասեք՝ Հայաստանի փոխզիջում։ Մարդիկ իրանց անկախությունը ձեռք են բերե, հաստատվեր են բոլոր օրենսդրական երևույթներով ու արուն էլ թափեր են դրա համար։ Ես նման բաները աբսուրդ եմ համարըմ։
-Պատերազմի հավանականությունը մե՞ծ եք համարում։
-Ես պատերազմ հայտարարած չեմ լսե, որ հայտարարվեր ա պատերազմ։
-Հավանականության մասին է խոսքը։
-Պատերզմ հայտարարած վիճակ չեմ լսե, պատերազմն էլեր ա։ Պատերզմը անկանխատեսելի երևույթ ա, կարող ա՝ ըլնի։ Հավանականությունը ո՞րն ա։ Եթե ուզում ենք՝ պատերազմ չըլի, էվելնորդ վիրավորանքներ իրար հասցեի պիտի չխոսենք։ Որ միասնական ըլնենք, ուժեղ ըլնենք, պատերազմ չի լինի։ Իսկ եթե սենց ըլնի, պատերազմ մենք ինքներս ենք հրահրըմ։ Եթե չենք ուզում ըլնի, ուրեմն պիտի ամուր ժողովուրդ լինենք, ամուր պետություն ստեղծենք, իսկ եթե սպասում ենք՝ որևէ մեկը պիտի ծերունի Խոտաբրիչ լինի մեր հըմար, չի ըլնի։ Ինքնե՛րս պիտի պատրաստ լինենք, որ պատերազմ չլինի, ըլնելուց էլ արդեն թող իրանք մտածեն։
-Ի՞նչ եղան այն գեներալները և երկապահականները, ովքեր մարտի 1-ին իշխանական երամի հետ գնացին ու չվերադարձան։ Ո՞ւր են այդ մարդիկ։
-Շատ լավ հարց ես տալի։ Իշխանական և ոչ իշխանական՝ դրանք զինվորականներ էին, որոնք պարտավոր էին հրաման կատարելու։ Չկատարեին, ավելի վատ կըլներ իրանց կոչմանն ու իրավունքին։ Մինակ էս երկրում ես եմ էլե խելառ, որ չեմ կատարե հրամանը։ Մնացածը պարտավոր էին, պիտի կատարեին։ Ես չեմ կատարե հրամանը։ Իրեք օր Ռուբերտ Քոչարյանն ինձ կանչել ա, չեմ գնացե, ու ես եմ դիմում ուղարկե, որ ինձի ազատեն։ Իսկ մնացածը պարտավոր էին գնալ և հրամանները կատարել։ Բա էլ ի՞նչ զինվորական, որ հրամանը չկատարի։ Կա՛մ պիտի դիմում գրեին, դուրս գային, կա՛մ պիտի գնային ծառայության։
-Բա էլ ի՞նչ զինվորական, որ պետք է սեփական ժողովրդի վրա կրակ բացելու հրահամգ կատարի։
-Եթե նման մեկն էլել ա, ուրեմն ո՛չ լավ զինվորական ա, նա զինվորական չի՛։ Ումը որ հանկարծ կքթնեք, որ կրակեր ա կամ բան ա արել, նա հետ ու առաջ պատասխան ա տալու։
-Դուք ասացիք, որ երկրապահը պետք է լինի ժողովրդի կողքին։ Ազատության հրապարակում ժողովուրդը...
-Լա՛վ, լա՛վ՝ ժողովուրդը... մի րոպե՛, մի՛ րոպե՝ ձեզ ասեմ։ Եթե մտածում եք՝ Երևան քաղաքը Ֆիզուլի ա կամ ուսումնական կենտրոն ա, որ ընդե պըտի հելնեինք, ծեծեինք, ջարդեինք, որ ըլնի կողքին կամ ոչ կողքին, դուք սխալվում եք։ Երևան քաղաքը իմ հըմար Ֆիզուլի չէր։
-Բա մարտի 1-ն ի՞նչ էր։
-Արա՛, դե էդի... հըմի օրեկան մարդ են ծեծում, սպանում, ուրեմն դրա համա՞ր էլ ես պիտի պատասխան տամ։ Լսե՛ք, դուք մե քիչ պիտի իմանաք՝ ում ի՞նչ եք հարց տալի։ Իմ հըմար Ֆիզուլի չէ, ես եթե դուրս գայի հրապարակ, ուրեմը շատ վատ բաներ կըլնեին էս երկրի հըմար, բոլորի՛ հըմար։
-Ի՞նչ եք պատրաստվում անել Սասուն Միքայելյանի ազատության համար։
-Իրա ազատության հըմար ի՛նքը պիտի բան անի։ Իրանից բացի, ոչ մեկ էլ ոչ մի բան չի կարա անի։ Էս երկրի տակը եթե որևէ մեկը Սասունի պես Սերժ Սարգսյանին մոտիկ ա էլե, ամոթ իմ ծծած կաթին։ Էն վերջին օրն էլ մինչև անգամ։ Էնքան մոտ են, էնքան լավ են իրար հասկանում. թող դիմի, կամ էթան, իրար հետ խոսան, էդ հարցերը լուծեն։ Ինչի՞ են ուրիշներին դեմ տալի։ Օրեկան ընկած եք Ազգային ժողով, ստե, ընդե, բզըմ, բրդըմ եք, էդ մարդին ավելի եք խորտակում։ Սերժին ոչ մեկը Սասունի պես չի ճանաչում, Սերժ Սարգսյանի պես էլ ոչ մեկը Սասունին չի ճանաչում։ Իրար լավ ճանաչում են, իրար լավ էլ գիտեն։ Հարց ունեն, թող իրար հետ անեն։ Ես, օրինակ, իմ խնդիրները Սասունով կամ մյուսով չեմ լուծում։ Եղա՞վ։
-Ճշտող հարց։ Այսինքն Ռոբերտ Քոչարյանը մարտի 1-ին ժողովրդի վրա կարկելու հրամա՞ն է տվել։
-Ես նման բան չեմ լսե։ Ընձի որ՝ չեն տվե, լսի, է՜։ Ես չեմ լսե, չեմ տեսե, ընձի նման հրաման տվող չի էլե։
-Բա ինչի՞ հրաման էր Ռոբերտ Քոչարյանը ձեզ տվել, որ դուք էլ չեք ենթարկվել։
-Չի տվե։ Կանչեր ա մոտը, ես չեմ գնացե, ներկայացե։ Կանչեր ա, հըլա չիդեմ, կարող ա՝ մեդալ տար։ Ախպե՜րս։
-Սեյրան Օհանյանը պատասխանում էր լրագրողների հարցերին և անդրադառնալով սասուն Միքայլերյանին՝ ասաց, որ յուրաքանչյուը պետք է արժանապատիվ կրի իր պատիժը և իր բոլոր արածների համար պետք է պատասխան տա։ Մենք այսպես հասկացանք, որ նա Սասուն Միքայելյանին քրեական հանցագործ է համարում։ Դո՞ւք էլ եք այդպես կարծում։
-Ես իրավաբանականորեն չեմ կարա, բայց Սասունը իմ հըմար մարտական ընկեր ա, էս երկրում արած զասլուժնի տղա ա։ Օրինակ, ես որ հնարավորություն ունենայի, ինձանից կախված ըլներ, իրան կազատեի։ Սասունին չի կարելի բանդարկել։ Ես Սասունին քաղաքական գործիչ չեմ ճանաչում, ես իրան գիտեմ ազատամարտիկ։ Սասունը 200 տարի էլ մնա, քաղաքական գործիչ չի կարա ըլնի։ Նա պրոստը պահի տակ քաղաքական երևույթի մեջ հայտնվավ, ասենք՝ ոչ ճիշտ տեղում, ոչ ճիշտ պահին, թե չէ նա ազատամարտիկ ա էլե։ Չնայած՝ դեպուտատ էլ ա էլե, կարող ա մեկ-մեկ ընտենց բաներ էլ ա էլե։
-Իսկ մյուս նախկին ազատամարտիկ տղաներին, ում քրեական հոդվածներ ներկայացվեցին, դատվեցին, դուք նրանց համարո՞ւմ եք քրեական հանցագործ։
-Քրեական հանցագործ ես ոչ մեկին էլ չեմ ճանաչում։ Քու հմար դատավորը... մուտիտ ես անում, այ աղչի ջան։ Պրիչո՞մ՝ ես։ Մե քիչ ընենց հավայի բաներ եք խոսում։ Ամոթ ա, ժուռնալիստ ես, դու ընենց բաներից խոսա... նույն բանը հիցուն անգամ կրկնում եք հավայի։
-Ճի՞շտ է, որ Բակո Սահակյանի հետ եք պարբերաբար հանդիպում։
-Ես Բակո Սահակյանին ուղիղ 20 տարի հանդիպում եմ։ Քա՞նի տարեկան ես դու։ Վրյադլի՝ շատ ըլես։ Էն վախտ, որ դու չկայիր, էն վախտվանից Բակո Սահակյանի հետ հավասար, ոչ ինքն էր բան... նախագահ, ոչ ես՝ գեներալ, շարքային մարդ՝ հանդիպեր եմ՝ 89 թվից։
-Վերջին անգամ որ հանդիպել եք, ինչի՞ մասին եք խոսել։
-Իմ հետ միշտ Ղարաբաղի, ղարաբաղցիների ու մարտական ընկերների միայն մի խնդիր կա՝ միասնական, միասնություն ու պահպանել էն, ինչ-որ ձեռք ենք բերել։ Ուրիշ խնդիր ես չեմ քննարկում՝ ո՛չ սոցիալական, ո՛չ տնտեսական, ո՛չ քաղաքական, ոչ մի բան։ Ոչ էլ ինձ հետաքրքրում ա։ Երկրի հըմար ինչ կարանք անենք, իմ պատրաստակամությունը' որ 24 ժամ պատրաստ եմ ծառայելու։ Ծառայելու ո՛չ թե սրան-նրան։
-Դուք ասացիք, որ ուզենք թե չուզենք, մեր գերագույն հրամանատարը Սերժ Սարգսյանն է, որն այսօր քննարկում է մի փաստաթուղթ՝ մադրիդյան սկզբունքները, որի առաջին պահանջներից մեկը 5 տարածքներն ազատելն է։ Ի՞նչ է սպասում այս երկրին, եթե հանկարծ նման որոշում կայացվի։
-Նման բան չի կարա որոշվի, ո՛չ էլ որևէ նման անհատ կա։ Դե, որև մեկը պիտի խոսա։ Մինչև Սերժ Սարգսյանը, 40-50 մարդ խոսեր ա։ Արի սկսենք Լևոն Տեր-Պետրոսյանից, ընդեղ արտաքին գործերից՝Ռուբերտով, Վազգենով, սաղ էլ տարբեր ժամանակներ խոսեր են, բայց տվե՞ր են։ Խոսալն, ուզելն ուրիշ ա, տալն ուրիշ ա։ Համ էլ, էդի եթե իրանց սեփականությունն ըլնի, կեթաս տենաս՝ եթե Սերժ Սարգսյանը իրանց տնից բան ա տանում, նոր կարաս ասես։ Էսի սաղինս ա, սարն ամենքի՛ս ա հավասար։ Բանակցում են։ Էսօր պատասխանատու գործ ա, պիտի բանակցի։ Բա ուզում եք՝ էթա, սենց խելոք նստի ընդե, ինչ ասես՝ ասեն, թողա գա՞։
-Ուզում ենք՝ ուրիշ թղթի շուրջ բանակցի։
-Բա՜խ, ի՞նչ թուղթ։ Մեկը պիտի ուզի, մեկն էլ չտա։ Հըմի էդ վիճակում ենք։ Մենք գործով վերցրեր ենք, հըմի նրանք խոսքով ուզում են։ Թող դրանք էլ խոսքով չտան։ Կարևորը՝ գործով մեր կողմից ա էլե, ի օգուտ մեզ ա էլե։
-Երկրապահի մեջ այսօր իշխանական և ընդդիմադիր թևերի միջև նեղացածություն չկա՞։
-Աբսալյուտնի չկա, աբսալյուտնի չկա, աբսալյուտնի չկա, աբսալյուտնի չկա։ Ըտնեց մակարդակ, ըտնեց էլիտար, ըտենց մարդ չկա, որ Հայաստանի Հանրապետության մեջ ըստե նստած չըլի՝ թե՛ կուսակցական, թե՛ հասարակական, թե՛ տարբեր բաներից։ Սաղ էլ իմ ընգերն են, ի՞նչ տարբերություն։
-Եվրախորհրդում շրջանառության մեջ դրվեց մի բանաձևի նախագիծ՝ մարտի 1-ին բանակը ժողովրդի դեմ հանելու վերաբերյալ։ Կխնդրեմ այդ բանաձևին անդրադառնալ։
-Արա՛, դե Եվրախորհուրդներ գնացեք, տեսեք՝ ով որտեղ էդ գոձով ա, իրան հարցրեք։ Եվրոխորհուրդների հետ ես ի՞նչ գործ ունեմ։ Դու ասում ես՝ Եվրոխորհուրդ, ես ինչ եմ հասկընում։ Էդի գնա, ուրիշներին հարցրու. էդ Եվրախորհուրդներից։
-Մի քանի հասարակական կազմակերպություններ 21 օր ժամկետ էին տվել, որպեսզի իշխանությունները ներկայացնեին մդրիդյան փաստաթղթերի մանրամասները։ Կարծեմ՝ այդ գործընթացին մասնակցում էր նաև Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը։ Տեղյա՞կ եք դրա մասին և ինչպե՞ս կարձագանքեք։
-Շատ լավ տեղյակ եմ։ Մարդ կա՝ գործ չկա անելու, անում ա։ Ոնց կարան՝ տենց բան ներկայացնեն։ Հո օդի մեջ ասելով չի՞։ Ի՞նչ ներկայացնեն։
-Խոսակցություններ եղան, որ ձեզ պատրաստվում են նշանակել ԼՂՀ պաշտպանության նախարար, բայց դուք հրաժարվել է։ Որքանո՞վ է դա համապատասխանում իրականությանը։
-Աստված ո՛չ անի, որ ընձի նշանակեն։ Ուրեմն պիտի պատերազմ ըլի, որ ես էթամ թազա կռիվ, թե չէ, հըմի գործերս սենց էլ լավ ա, վատ չի։
-Ի՞նչ քաղաքական ապագա է սպասում Հայաստանի այն նախագահին, ով ազատագրված տարածք կհանձնի։
-Առնվազն՝ դավաճան, ով ուզըմ ա ըլի։ Ուզում ա՝ շարքային ըլի, ուզում ա՝ բոմժ ըլի, ուզում ա՝ նախագահ ըլի, ուզում ա՝ զորավոր ըլնի, ի՞նչ կապ ունի։ Էսօր էլ չասեն, 10-20 տարի հետո դավաճանի պիտակը իրա, իրա էրեխեքի, թոռների վզից կախելու են։ Էդ ե՞րբ ա տենց բանը կորե, որ հիմա էլ էդ մեկը փլստա։
-Արամ Զ. Սարգսյանը հայտարարեց, որ ԵԿՄ հաջորդ համագումարն արտահերթ է լինելու։ Դուք համամի՞տ եք։
-Հենա Արամ Սարգսյանը (ցույց է տալիս դահլիճում ներկա Արամ Սարգսյանին- 7or.am), էքուց էլ ասի, կանենք, երբ իրա մտքով անցնի, կանենք։ Մինչև հըմի որ ուշացրել ենք, ինքն ա ասել՝ ուշացրեք։ Մեր հոպլոն ա, հոպլոն։ Իրա ձեռն ա, կուզի՝ սենց կասի, կուզի՝ նենց կասի։
-Արամ Սարգսյանն ուրիշ շատ լավ բան էլ ասաց՝ Վազգեն Սարգսյանի առաջ այսօր երկրապահի խիղճը մաքո՞ւր է։
-100-ից՝ 100։ Որ Վազգենն ըլներ, դուք տենց էվելնորդ խոսքեր չէիք կարա... հակապետական, սրան նենց ասեիք, նրան նենց ասեք։ Էս երկրում ոչ մեկը չէր կարա պետությանը Վազգենի ներկայությամբ ձեր պես հարցեր տար։
-Մենք ինքներս Վազգեն Սարգսյանին տվել ենք հարցեր, ինչ հարց ուզել ենք, և նա էլ պատասխանել է։
-Լա՛վ, էլի՛, ա՛յ պստլիկ։ Դու ոնց կարաս՝ ո՞նց ուզենայիր, ընենց հարցեր տայիր։ Դուք գիտաք, չէ՞, ով որ մուտիտ ա անըմ, 31 հազար մարդ ամեն օր ուշունց ա տալի, դե տեսեք։
-Դուք խոսեցիք դավաճանության մասին։ Իսկ դավաճանություն չէ՞, որ Սասուն Միքայելյանին չեք ցանկանում օգնել։
-Դավաճանը դո՛ւ ես, որ ընձի տենց հարց ես տալի։ Դավաճա՛ն ես, որովհետև ընձի հայհոյողը հայհոյում է Արցախին, հայհոյում է զոհված տղերքին։ Բա դու ընձի ասում ես՝ դավաճա՞ն։ Տո՛, դավաճանը դո՛ւ ես։ Դու լրագրող չես, դու դավաճա՛ն ես, հավայի էլ հարցեր ես տալի ինձ։ Տո՛, դուք կենդանիներ եք, մարդու հոտ կա՞ վրեքներդ։ Պրծանք, լա՛վ պրծանք, հավայի եք արդեն, հավայի կենդանիներ եք։
Մանվել Գրիգորյան

Հատվածը ներկայացրեց Արեգնազ Մանուկյանը