«Հարկերի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագծի, մասնավորապես տեղական հարկատեսակների վերաբերյալ «Հայելի» ակումբում բանավիճելիս ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ ՄինասյանըՎարդան Այվազյանին ասել է.
-Կարծում եմ՝ դուք էլ եք այդպես մտածում, պարզապես, քանի որ իշխանություն եք, փորձում եք ամեն ձևով ընդդիմադիր...
-Ո՛չ,- հակադարձել է Վարդան Այվազյանը,- քա՛վ լիցի, դու տեսնում ես, որ երբ իրենք այդպիսի օրենք են բերում, առաջինը ես եմ դեմ խոսում։
-Ես զարմանում եմ, որ այս նախագծին Ձեր՝ դեմ խոսելով հանդերձ՝ դուք հիմա կրծքով պաշտպանում եք. դուք Ձեր ելույթում բավական լուրջ հարցադրումներ ձևակերպեցիք, հիմա եկել, պաշտպանում եք... Ասում եք՝ ես չեմ հասկանում՝ ինչ է վաճառքի հարկը, բայց գնալու եք, կողմ քվեարկեք։
-Միանշանակ ես դրան կողմ եմ քվեարկելու, իսկ վաճառքի հարկը դուրս է գալու այնտեղից։ Ա՛յ եթե որևէ մեկն ինձ կասի, թե դա ինչ հարկատեսակ է, ինչպես է գործելու, ես Ձեզ շնորհակալություն կասեմ...
-Հենց այդ աչքաչափի քաղաքականությունն է, որին մենք դեմ ենք։ Այսինքն, կառավարությունը բերել է հարկատեսակների անվանումների մի փաթեթ, հիմա նստել, ասում ենք՝ սա հանենք, սա թողնենք, բայց ի՞նչ հիմնավորմամբ։ Նախ՝ ինչո՞ւ եք բերել, և երկրորդ՝ ի՞նչ հիմնավորմամբ եք հանում,-շարունակել է Մինասյանը։
-Ամեն մի հարկատեսակի համար դեռ առանձին օրենք պետք է գա։ Դուք քննադատում եք մի բան, որի մասին ոչ ես գիտեմ, ոչ դուք։
-Պարո՛ն Այվազյան, այդ դեպքում ինչո՞ւ եք կողմ քվեարկում, եթե չգիտեք՝ ինչ եք քվեարկում։
-Ազգային ժողովի նախագահն էլ ներկայացրեց, մենք էլ ասացինք՝ ընկերնե՛ր ջան, եկեք մի հատ տեսնենք. այն, ինչ գրել եք, շատ լավ եք գրել համայնքի ղեկավարների համար, այս հարկատեսակները պե՞տք են, թե՞ պետք չեն։
-Կարո՞ղ եք ինձ կամ ինձ չէ, հանրությանը պատասխանել՝ կառավարության միասնական հարկային քաղաքականության մեջ տեղական հարկատեսակներն այդ անվանումներով որ բերված են, ի՞նչ տեսակարար կշիռ են ունենալու և զարգացման ի՞նչ կանխատեսում են ապահովելու։ Կարո՞ղ եք ասել։
-Ես մինչև հարկային մեխանիզմները չտեսնեմ...
-Բա ինչո՞ւ եք կողմ քվեարկում։
-Այսինքն, հիմա մենք քվեարկել ենք, անցել է օրենսդրականը, մի հատ ինձ ասեք՝ ո՞ր մի հարկն է կարողանում կիրառել որ մի համայնքի ղեկավարը։
Վարդան Այվազյանը հավեսի համար է քվեարկել
«Հարկերի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագծի, մասնավորապես տեղական հարկատեսակների վերաբերյալ «Հայելի» ակումբում բանավիճելիս ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը Վարդան Այվազյանին ասել է.
-Կարծում եմ՝ դուք էլ եք այդպես մտածում, պարզապես, քանի որ իշխանություն եք, փորձում եք ամեն ձևով ընդդիմադիր...
-Ո՛չ,- հակադարձել է Վարդան Այվազյանը,- քա՛վ լիցի, դու տեսնում ես, որ երբ իրենք այդպիսի օրենք են բերում, առաջինը ես եմ դեմ խոսում։
-Ես զարմանում եմ, որ այս նախագծին Ձեր՝ դեմ խոսելով հանդերձ՝ դուք հիմա կրծքով պաշտպանում եք. դուք Ձեր ելույթում բավական լուրջ հարցադրումներ ձևակերպեցիք, հիմա եկել, պաշտպանում եք... Ասում եք՝ ես չեմ հասկանում՝ ինչ է վաճառքի հարկը, բայց գնալու եք, կողմ քվեարկեք։
-Միանշանակ ես դրան կողմ եմ քվեարկելու, իսկ վաճառքի հարկը դուրս է գալու այնտեղից։ Ա՛յ եթե որևէ մեկն ինձ կասի, թե դա ինչ հարկատեսակ է, ինչպես է գործելու, ես Ձեզ շնորհակալություն կասեմ...
-Հենց այդ աչքաչափի քաղաքականությունն է, որին մենք դեմ ենք։ Այսինքն, կառավարությունը բերել է հարկատեսակների անվանումների մի փաթեթ, հիմա նստել, ասում ենք՝ սա հանենք, սա թողնենք, բայց ի՞նչ հիմնավորմամբ։ Նախ՝ ինչո՞ւ եք բերել, և երկրորդ՝ ի՞նչ հիմնավորմամբ եք հանում,-շարունակել է Մինասյանը։
-Ամեն մի հարկատեսակի համար դեռ առանձին օրենք պետք է գա։ Դուք քննադատում եք մի բան, որի մասին ոչ ես գիտեմ, ոչ դուք։
-Պարո՛ն Այվազյան, այդ դեպքում ինչո՞ւ եք կողմ քվեարկում, եթե չգիտեք՝ ինչ եք քվեարկում։
-Ազգային ժողովի նախագահն էլ ներկայացրեց, մենք էլ ասացինք՝ ընկերնե՛ր ջան, եկեք մի հատ տեսնենք. այն, ինչ գրել եք, շատ լավ եք գրել համայնքի ղեկավարների համար, այս հարկատեսակները պե՞տք են, թե՞ պետք չեն։
-Կարո՞ղ եք ինձ կամ ինձ չէ, հանրությանը պատասխանել՝ կառավարության միասնական հարկային քաղաքականության մեջ տեղական հարկատեսակներն այդ անվանումներով որ բերված են, ի՞նչ տեսակարար կշիռ են ունենալու և զարգացման ի՞նչ կանխատեսում են ապահովելու։ Կարո՞ղ եք ասել։
-Ես մինչև հարկային մեխանիզմները չտեսնեմ...
-Բա ինչո՞ւ եք կողմ քվեարկում։
-Այսինքն, հիմա մենք քվեարկել ենք, անցել է օրենսդրականը, մի հատ ինձ ասեք՝ ո՞ր մի հարկն է կարողանում կիրառել որ մի համայնքի ղեկավարը։
-Բա ինչո՞ւ ես քվեարկում։
-Ա՛յ մարդ, քվեարկել եմ։
-Ինչո՞ւ։
-Քվեարկել եմ կողմ։
-Ուզում եմ հասկանամ՝ ինչո՞ւ։
-Հավեսի համար...,– հիմնավորել է Վ. Այվազյանը։
7or.am