Սերժ Սարգսյանը շարունակո՞ւմ է մնալ նույն համոզման, թե Աղդամը մեր հայրենիքը չէ
-Ղարաբաղյան հարցի հետ կապված՝ ես դիրքորոշման որևէ փոփոխություն չեմ տեսնում ելույթի մեջ,-«Հենարան» մամուլի ակումբում «7օր»-ի հարցին ի պատասխան ասել է փորձագետ Կարեն Բեքարյանը՝ անդրադառնալով Լոնդոնում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ունեցած ելույթին։ Կ. Բեքարյանը նշել է, որ Սերժ Սարգսյանն օգտվելով հանդիպման ձևաչաձից՝ պարզապես որոշ փակագծեր է բացել և մանրամասնել ղարաբաղյան հարցի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը, իսկ ելույթում հնչած օրինակները, փորձագետի խոսքերով, 4-5 տարի առաջ ԱԺ-ի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կազմակերպած լսումների ժամանակ դեռևս պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն իր ելույթի նույնությամբ նշել է։
«Այդ տրամաբանությունից ելնելով՝ կարելի՞ է ասել, որ Սերժ Սարգսյանը շարունակում է մնալ նույն համոզման, թե Աղդամը մեր հայրենիքը չէ, քանի որ այն ժամանակ նա այդպիսի հայտարարությամբ էլ է հանդես եկել»,- «7օր»-ի թղթակցի այս հարցին Կ. Բեքարյանը պատասխանել է.
-Ես չգիտեմ՝ իր դիրքորոշումն այդ մասով փոխվե՞լ է, թե՞ չի փոխվել։ Եթե առիթ ունենա, հայտարարի, բնականաբար, հայտարարությունից կիմանանք։

7or.am