Լրահոս

27.04.2018 19:07


«ՏնաՇեն»-ը տոնում է չորրոդ տարեդարձը (լուսանկար)

«ՏնաՇեն»-ը տոնում է  չորրոդ տարեդարձը (լուսանկար)

Տուն կառուցիր՝ ՏնաՇենի օգնությամբ: Չորս տարի առաջ՝ ՏնաՇեն խանութ-սրահը բացելիս հիմնադիրները հենց այս նշանաբանը ընտրեցին: Խանութ-սրահը պետք է դառնար մի կենտրոն, որտեղից հնարավոր կլիներ ձեռք բերել ամենաորակյալ ապրանքատեսականին՝ տան վերանորգման աշխատանքների համար: Տարիների ընթացքում խանութ-սրահում ներկայացված տեսականին ավելացավ, առաջարկվող ծառայությունները շատացան: «ՏնաՇեն»-ը դարձավ հուսալի ու վստահելի գործընկեր շատերի համար:

«Չորս տարվա ամենամեծ ձեռքբերումը կարող եմ համարել մեր հաճախորդների վստահությունը, որը պատրաստ ենք արդարացնել նաեւ հետագայում: Մեր այցելուների համար ապահովված են հարմարավետ ու շահավետ գնումներ կատարելու բոլոր պայմանները: Տուն կառուցելը լավ գործ է, որին մշտապես պատրաստ ենք աջակցել»,- ասում է խանութ-սրահի հիմնադիր տնօրեն Գարիկ Անդրեասյանը:

Շինանյութ, դռներ, սալիկներ, պաստառներ, լեդ լույսեր, լոգասենյակի պարագաներ, խոհանոցային կենցաղային տեխնիկա, գազի կաթսաներ….. նաեւ եզակի ապրանքատեսակներ, որ ներկայացված չէ որեւէ այլ սրահում: Հաճախորդները կարող են գտնել ամենահայտնի միջազգային բրենդների լավագույն տեսականին՝ մեկ սրահում՝ ամենամատչելի գնով:

«Շատ քիչ միջազգային բրենդների ներկայացուցիչներ կան, որոնց հետ չենք համագործակցում այսօր: Ariston, Dekor, Knauf, Santek, Kroft, MAGDrain, Minotti Erisman, Triton Brimax, Welux, Luxell, Moreno եւ այլ հայտնի ընկերություններ են մեզ վստահում ու մեր այցելուներին առաջարկում իրենց տեսականին՝ լավագույն պայմաններով: Հեղինակավոր ընկերությունների որակյալ արտադրանքը մենք գնում ենք առաջին ձեռքից, այդ իսկ պատճառով մեր հաճախորդներին կարող ենք առաջարկել ամենամատչելի գնով»,-ընդգծում է Գարիկ Անդրեասյանը:

ՏնաՇենի այցելուներին ապրանքատեսականու բազմազանության մեջ կողմնորոշվել օգնում են խանութի խորհրդատու վաճառողները: Յուրքանչյուր այցելու այս սրահում կարող է գտնել տեսականի, որ համապատասխան է իր ճաշակին: Գեղեցիկ համադրություն եւ ինքնատիպ ոճ ստանալաու հարցում կարող են օգնել խանութի որակավորված դիզայներները: Անհրաժեշտության դեպքում խանութի աշխատակիցները հաճախորդի տանը կատարում են նաեւ չափագրման եւ տեղադրման աշխատանքներ: ՏնաՇենում գործում է ապառիկի հատուկ պայմաններ՝ 0 տոկոս տոկոսադրույքով, առանց կանխավճարի:

Ապրիլի 28-ին ՏնաՇենը բոլորին հրավիրում է միանալու իրենց տոնին (https://www.facebook.com/events/189342361789536/?action_history[0]=%22[%7B%5C%22surface%5C%22%3A%5C%22messaging%5C%22%2C%5C%22mechanism%5C%22%3A%5C%22attachment%5C%22%2C%5C%22extra_data%5C%22%3A%7B%7D%7D]%22): Խանութ-սրահի չորրոդ տարեդարձի առթիվ անակնկալներ ու հատուկ զեղչեր են սպասվում բոլոր այցելուներին: Հասցեն անփոփոխ է՝ Վարդանանաց 15/5:

Այս խորագրի վերջին նյութերը