Ռաֆիկ Պետրոսյան. «Չարաշահումներ միշտ էլ եղել են և պետք է լինեն»
ՀՀԿ խմբակցության անդամ Ռաֆիկ Պետրոսյանը, խոսելով ԱԺ ներկայացված հարկերի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի մասին, ասել է, թե ներկայացված նոր հարկերից 6-ը կառավարությունը պետք է հետ վերցնի, մշակի և հետո նոր ներկայացնի ԱԺ՝ քննարկման։
-Սակայն 2 հարկ կա, որոնք կարևոր է, որ հիմա քննարկվեն։ Մեկն ավտոկայանատեղիների հարկն է, որը գանձվում է, բայց հայտնի չէ, թե ուր է գնում, և հյուրանոցային հարկերը,-նշել է նա։
Այն հարցին, թե ինչպես կմեկնաբանի ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանի այն միտքը, որ հնարավոր է՝ նոր հարկատեսակները չարաշահումների տեղիք տան, նա պատասխանել է, թե Արծվիկ Մինասյանը դա որպես ընդդիմադիր գործիչ է ասել։
-Ասենք՝ քաղաքականապես չարաշահվեց, բայց դեռ մենք չգիտենք՝ ում օգտին կչարաշահվի՝ Դաշնակցությա՞ն, Ժառանգությա՞ն, Հանրապետականների՞, թե՞ պետության,-նշել է նա։
Հարցին, թե ի՞նչ կապ ունի՝ ում օգտին է չարաշահվում, չէ՞ որ չարաշահումը չարաշահում է, Ռաֆիկ Պետրոսյանը պատասխանել է, որ չարաշահումներ միշտ կան։
-Չարաշահումներ միշտ եղել են և պետք է լինեն։ Պետք է լինեն մինչև դրանց իսպառ վերացումը։ Մինչև լծակներ լինեն, որ այդ խախտումները նվազեն։ Իսկ իսպառ վերացում չկա,-ասել է նա։

7or.am