Երկրապահ. «Համագումարի մասին տեղեկացել եմ միայն մամուլից»
Գյումրիում «Հայ ազգային կոնգրեսի» տարածքային կառույցի ղեկավար, Երկրապահ կամավորականների միության անդամ Աշոտ Զաքարյանը «7օր»-ի հետ զրույցում ասել է, որ փետրվարի 16-ին տեղի ունեցած ԵԿՄ 8-րդ համագումարին ներկա չի գտնվել, որովհետև համագումարի մասին տեղեկացել է միայն մամուլից։
-Ինձ՝ որպես արդեն նախորդ վարչության անդամի, ի պաշտոնե աշխատակազմը պարտավոր էր նախ վարչության նիստերի մասին տեղյակ պահել։ Այդ նիստի ժամանակ էլ քննարկվելու էին համագումարի տեղը, ժամը, բովանդակությունը, անցկացումը, և երկրորդ՝ որպես նախորդ վարչության անդամ, ինձ պետք է ուղարկվեր մանդատը, սակայն աշխատակազմը պաշտոնապես ոչ մի բան չի արել, և համագումարին էլ այդ պարագայում մասնակցելու անհրաժեշտություն չկար,-նշել է նա։
Այն հարցին, թե ճի՞շտ են այն տեղեկությունները, որ իրեն ընդհանրապես ուզում են հեռացնել կազմակերպությունից, Աշոտ Զաքարյանը պատասխանել է, թե կարծում է, որ դրանք ընդամենը խոսակցություններ են։
-Եթե անգամ նման բան տեղի ունենա, ես այդքան ցավով չեմ վերաբերվի դրան, որովհետև երկրապահ լինելը չի նշանակում կազմակերպության անդամ լինել կամ որոշակի պաշտոն զբաղեցնել։ Երկրապահն անցած ճանապարհ է, և մարդ, ով կերտել է այդ ճանապարհը,-նշել է նա։
Այն հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի այն հայտարարությանը, թե մեր երկրի գերագույն հրամանատարը Սերժ Սարգսյանն է, նա պատասխանել է, որ ցանկացած պետության գերագույն հրամանատարը երկրի նախագահն է։
-Բայց դա Հայաստանին չի կարող վերաբերել, որովհետև Հայաստանն ազգընտիր նախագահ չունի, և ես Սերժ Սարգսյանին՝ որպես երկրի գերագույն հրամանատար, չեմ ընդունում, ու նրա ասած ցանկացած խոսք ինձ համար գրոշի արժեք չունի,-նշել է Աշոտ Զաքարյանը։

7or.am