Հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման գործում իրավիճա՞կ է փոխվել
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ խմբակցության անդամ Ռաֆիկ Պետրոսյանն ասել է, թե ինչպես որ Հայաստանը նախաձեռնել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, այնպես էլ պետք է շարունակի նախաձեռնող լինել։
-Իմ տպավորությունն այն է, որ ՀՀ ԱԳ նախարարը մտածում է, թե մենք ինչ-որ չափով վավերացումը ձգձգենք ԱԺ-ում, որ Թուրքիան իր վերաբերմունքը ցույց տա, և նոր միայն շարունակենք այս գործընթացը։ Բայց, անկեղծ ասած, ես չեմ կիսում այդ կարծիքը, որովհետև մենք պարտավոր ենք մինչև վերջ ցույց տալ, որ պետությունն իրոք իր շահերից և սահմանադրությունից ելնելով՝ նախաձեռնությունը պատրաստ է առաջ տանելու։ Եթե անգամ Թուրքիայի մեջլիսում քննարկումը չավարտած՝ մենք վավերացնենք այդ պայմանագրերը, սրանով ավելի ցցուն կերավ ցույց կտանք, որ ՀՀ-ն իր խոսքի տեր պետություն է և չի նայում, թե դիմացինը ինչ խորամանկությունների կգնա։ Իմ կարծիքով, հանրապետականների ճնշող մեծամասնությունը համաձայն է իմ մտքին, և պետք է քննարկման դնենք վավերացման հարցը,-ասել է նա։
Այն հարցին, թե պայմանավորվածություն կա, որ Հայաստանը պետք է վավերացնի արձանագրությունները Թուրքիայից հետո, մի՞թե իրավիճակ է փոխեվել, նա պատասխանել է, թե նման պարտավորություն գարավոր չի եղել։
-Հանարվոր է, որ իրավիճակ փոխվի։ Կկազմակերպվեն լսումներ։ Հանձնաժողովները կքննարկեն օրենքը, դրական կամ բացասական կարծիքով կմտնի նիստ, օրակարգը կհաստատվի, և եթե մտավ քառօրյայի մեջ՝ կքննարկվի, և հանարվոր է՝ տարբեր զարգացումների դեպքում տարբեր իրավիճակ լինի։ Մեջլիսը մերժի, մենք էլ կմերժենք, կամ մեջլիսը չքննարկի ու ձգձգի, և Հայաստանը որպեսզի միջազգային հանրությանը ցույց տա (դա ամենակարևորն է), որ իր խոսքի տերն է, և իր պայմանավորվածությունների շրջանում գործում է։ Հնարավոր է՝ նաև նախագահի կարծիքը փոխվի, և դնի վավերացման,-նշել է Ռաֆիկ Պետրոսյանը։

7or.am