Լրահոս

15.02.2010 17:05


Ժյուրիի որոշմամբ հաղթել է Էմմի և Միհրան զույգը

Ժյուրիի որոշմամբ հաղթել է Էմմի և Միհրան զույգը

-Ժամը 5-ին Ազատության հրապարակի շրջակայքում բողոքի ակցիայի նախաձեռնողը մենք չենք,- այս մասին «7օր»-ին տեղեկացրել է երգչուհի Էմմին։ Նրա խոսքերով՝ մի խումբ լրագրողներ և երկրպագուներ հավաքվել են բողոքելու, որ Էմմի և Միհրան զույգի օգտին իրենց ուղարկած «sms»-ները տեղ չեն հասել։

Էմմին տեղեկացրել է նաև, որ այժմ իրենք զբաղվում են «sms»-ների վերծանմամբ՝ պարզաբանելու, թե ի՞նչ է իրականում տեղի ունեցել, քանի որ ժյուրիի մեծամասնության որոշմամբ հաղթել է հենց իրենց զույգը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը