Լրահոս

15.02.2010 16:41

Ազատամարտիկ. «Արցախը վերջանում է Շամախիում. այս անգամ երկրորդ սխալը չենք անի…»

Ազատամարտիկ. «Արցախը վերջանում է Շամախիում. այս անգամ երկրորդ սխալը չենք անի…»

-Այսօր հեռուստատեսությունը կայտառ ու աշխույժ հայրենադավություն է քարոզում,- արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկ Պետրոս Ղևոնդյանի մահվան տարելիցի կապակցությամբ հրավիրված ասուլիսում հայտարարել է նրա մարտական ընկեր Պավել Մանուկյանը։

Վերջին ժամանակահատվածում հաճախակի են խոսակցություններ պտտվում, թե մեծացել է պատերազմի հավանակությունը։ Հարցին, թե հնարավոր պատերազմի դեպքում իրենք կրկին կելնե՞ն մարտի, երկրորդ կարգի հաշմանդամ ազատամարտիկ, Ստեփանակերտի թիվ 6 դպրոցի ռազմագիտության ուսուցիչ Արմեն Մարտիրոսյանը պատասխանել է.

-Ես միշտ պատրաստ եմ մարտը շարունակել մինչև վերջ։ Ինչո՞ւ պետք է հողերը հենց այնպես տանք ադրբեջանցիներին։

Նույն հարցին պատասխանելիս Պավել Մանուկյանն ասել է.

-Եթե հանկարծ ադրբեջանցիները փորձեն պատերազմ սկսել, ուրեմն մենք բացթողում ենք արել։ Համենայնդեպս, այսօրվա իշխանությունները շատ լավ հիշում են հայր Ալիևի՝ այդ խոշոր աղ լիզողի միտքը՝ «Հողից մի մասնիկ չեն տալիս, հողն արյունով են վերցնում»։ Մենք ոչ թե վերցրել, այլ ազատագրել ենք, իսկ եթե իրենք խոսում են տարածքային ամբողջականությունից, մենք շատ շնորհակալություն ենք հայտնում, քանի որ Արցախը վերջանում է Շամախիում. այս անգամ երկրորդ սխալը չենք անի։ Արցախը կզատագրենք իր պատմական սահմանով։ Բայց պատերազմի հավանականությունը 50/50 էլ չեմ համարում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։