Երվանդ Բոզոյան. «Հայկական կողմը զիջման գնալ չի կարող»
-Կարծում եմ՝ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացը սահուն կերպով անցել է Լեռնային Ղարաբաղի հարցի արագ կարգավորման խնդրին, որը մեզ համար բավական վտանգավոր վիճակ է,- «Հայելի» ակումբում ասել է վերլուծաբան Երվանդ Բոզոյանը։
Այս առումով նա նշել է, որ Հայաստանում չկա և չի կարող լինել մի քաղաքական ուժ կամ երկրի ղեկավար, որը կարողանա այնպիսի զիջումների գնալ, որոնք կվտանգեն Հայաստանի Հանրապետությունը։
Նա նշել է, որ սառեցված հակամարտության կարգավիճակը միգուցե լավ չէ Հայաստանի զարգացման համար, սակայն խնդրի լուծում այսօր գոյություն չունի. «Որպեսզի այդ խնդիրը լուծվի, հայկական կողմը պետք է գնա զիջման, իսկ հայկական կողմը զիջման գնալ չի կարող, որովհետև եթե Ադրբեջանի համար դա տարածքի խնդիր է, ապա մեր համար մեր պետության անվտանգության խնդիրն է»։
Հայ-թուրքական հարաբերություններին անդրադառնալով՝ Երվանդ Բոզոյանը նշել է, որ թուրքական վերնախավի մոտ հայկական պետականության հանդեպ կրավորական դիրքորոշում կա։ Այս առումով նա նշել է, որ քանի որ ֆուտբոլային դիվանագիտության հիմնական հեղինակը հայկական կողմն է եղել, տրամաբանական էր, որ թուրքական կողմն ակնկալում էր, որ հայկական կողմը պետք է ինչ-որ զիջումների գնար. «Եթե այս առաջարկությունը լիներ թուրքական կողմից, ապա ակնկալիք կլիներ, որ թուրքական կողմը պետք է գնար կոմպրոմիսի»։

7or.am