Լրահոս

15.02.2010 16:19


ՀՀ ԶՈւ խաղաղապահ ստորաբաժանումը ժամանել է Աֆղանստան

Աֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցության ուժերի կազմում ՆԱՏՕ-ի առաքելությանը մասնակցելու նպատակով փետրվարի 14-ին տեղակայման վայր' Կունդուզ քաղաք է ժամանել ՀՀ ԶՈւ 40 հոգանոց խաղաղապահ ստորաբաժանումը: Հայկական զորախմբի հիմնական առաքելությունը Աֆղանստանում լինելու է գերմանական ուժերի հետ համատեղ Կունդուզի օդանավակայանի անվտանգության ապահովումը:

Ստորաբաժանումը տեղակայման վայր է մեկնել Գերմանիայից, որտեղ 2009թ. դեկտեմբերից մասնակցում էր նախատեղակայման վարժանքի:

Առաջիկա շաբաթվա ընթացքում հայկական զորախումբը զբաղված կլինի տեղակայմամբ, թիկունքային հարցերի կարգավորմամբ: Փետրվարի 16-ին սպայակազմը կմեկնի Կունդուզի օդանավակայան' տեղանքին և կատարվելիք առաջադրանքին ծանոթանալու նպատակով:

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը