Լրահոս

15.02.2010 16:18


Մենուա Հարությունյան. «Ռոբերտ Քոչարյանն ապացուցեց…»

Մենուա Հարությունյան. «Ռոբերտ Քոչարյանն ապացուցեց…»

«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ գնահատելով նախագահ Սերժ Սարգսյանի լոնդոնյան ելույթը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության վերլուծաբան Մենուա Հարությունյանն ասել է, որ այն բավական լավն էր, և նախագահը փորձեց հասկացնել եվրոպական հանրությանը, որ այսօր Արցախն ապրում է ժողովրդավարական արժեքներով.

-Իմ կարծիքով նախագահի ելույթը փայլուն էր. նա տվել է հարցերի պատասխաններ, որ Եվրոպան պետք է ստանար, որովհետև Եվրոպայի համար երկակի ստանդարտներն արդեն սովորույթ են դարձել։ Մի կողմից նրանք ասում են ժողովրդավարություն, մյուս կողմից՝ սուլթանական Ադրբեջանին ընդունում որպես Եվրախորհրդի լիիրավ անդամ, ինչն աբսուրդ է,- ասել է նա։

Նա նշել է, որ վստահ է, որ այսօր Արցախն անգամ ավելի ժողովրդավար պետություն է, քան Հայաստանն ու Ադրբեջանը։

Նա նաև նշել է, որ ծիծաղելի է համարում այն խոսակցությունները, որ միջազգային ճնշում կարող է լինել Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման գործընթացում. «Հայաստանում չկա մի մարդ, և չի կարող լինել մի նախագահ, որի վճիռը կամ որոշումը լինի այնպիսին, որը չի բխի Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի շահերից, հետևաբար բոլոր ճնշումները, կարծում եմ, անիմաստ են»։

Նա նշել է, որ գործընթացում հաջողելու դեպքում սահմանը կբացվեր, Հայաստանը կունենար դիվանագիտական հարաբերություններ, ինչը կնպաստեր բիզնեսի զարգացմանը.

-Եթե գործընթացը չհաջողվի, խոշոր հաշվով կարծում եմ՝ նորից ոչինչ չենք կորցնում։ Ռոբերտ Քոչարյանն ապացուցեց, որ սահմանը փակ վիճակում էլ Հայաստանը կարող է զարգանալ։ Սակայն գործընթացը պետք էր սկսել, և այն այսօր էլ չի կարելի փակուղային համարել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը