Լրահոս

15.02.2010 16:12


Հայաստանում Եվրամիության Խորհրդատվական խումբ

ԵՄ Խորհրդատվական խմբի հիմնական նպատակն է աջակցել Հայաստանի Հանրապետությանը օրակարգային բարեփոխումների իրականացման հարցում' խորհրդատվություն տրամադրելով Հայաստանին Եվրոպական հարևանության քաղաքականության գործողությունների ծրագրի իրականացման և ժողովրդավարական ու տնտեսական կառույցների հզորացման ուղղությամբ: ԵՄ Խորհրդատվական խումբը սերտորեն համագործակցելու է Հայաստանում ԵՀՔ ԳԾ-ի իրականացմամբ զբաղվող կառույցների, հաստատությունների և կազմակերպությունների հետ:  

Հայաստանում ԵՄ Խորհրդատվական խումբը մեկնարկել է 2009 թվականի ապրիլի 1-ին: Խմբի կողմից տրամադրվող օժանդակությունը ուղղված է Հայաստանի առաջնային' լավ կառավարման, կայուն տնտեսական զարգացման և սոցիալական ու տարածաշրջանային զարգացման ոլորտներին: Ներկայումս Հայաստանում ԵՄ Խորհրդատվական խումբը կազմված է ԵՄ-ի տարբեր անդամ երկրներից հրավիրված 17 խորհրդատուներից, որոնցից յուրաքանչյուրը պատասխանատու է կոնկրետ մի ոլորտի համար:

ԵՄ Խորհրդատվական խումբը համագործակցում է ՀՀ կառույցների հետ հետևյալ ոլորտներում'   

  • Հակակոռուպցիոն ռազմավարություն
  • Կառավարման բարեփոխում
  • Մարդու իրավունքներ
  • Դիվանագիտական ակադեմիայի հիմնադրում
  • Քաղաքական երկխոսություն և օժանդակություն ՀՀ Ազգային ժողովին
  • Նախապատրաստում ԵՄ-ի հետ Ազատ առևտրի համաձայնագրի կնքմանը
  • Պետական պարտքի կառավարում
  • Աջակցություն բազմասյուն կենսաթոշակային համակարգի մշակման գործում
  • Մաքսային վարչարարության արդյունավետության բարձրացում
  • Հաղորդակցման քաղաքականություն

ԵՄ Խորհրդատվական խումբը ստեղծվել է անցյալ տարի նոյեմբերին Բրյուսելում ՀՀ արտաքին գործերի նախարար պ. Էդուարդ Նալբանդյանի և ԵՄ Արտաքին հարաբերությունների եւ Եվրոպական հարևանության քաղաքականության հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդների կողմից ստորագրված պայմանագրի շրջանակներում: Առաջին անգամն է, որ Եվրահանձնաժողովը հրավիրում է նման բարձրաստիճան խորհրդատուների խումբ' ԵՄ անդամ երկրների փորձի հիման վրա աջակցելու բարեփոխումների և Եվրոպական հարևանության քաղաքականության գործողությունների ծրագրի իրականացման գործում:

Այս խորագրի վերջին նյութերը