Լրահոս

15.02.2010 16:09

Մամեդյարով. «Ադրբեջանի համար ԼՂ հակամարտության կարգավորման նորացված հիմնարար սկզբունքներն ընդունելի են»

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ Բաքուն ողջունում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման նորացված հիմնարար սկզբունքները։ «Մենք կարծում ենք, որ Աթենքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված հակամարտության կարգավորման նորացված հիմնարար սկզբունքներն ընդունելի են։ Սակայն դրանցում կան վիճելի տարրեր, որոնք պետք է համաձայնեցվեն բանակցությունների ընթացքում»,-ԵԱՀԿ գործող նախագահի հետ համատեղ ասուլիսում ասել է Մամեդյարովը։ Նա նշել է, թե անզեն աչքով էլ երևում է, որ բանակցային գործընթացն առաջ շարժվում է, սակայն «եթե այն ոչ մի արդյունք չտա, ապա առաջանալու է «Հետո ի՞նչ անել» հարցը, որին պետք է պատասխանեն բոլոր խաղացողները»։

Ըստ «Интерфакс»-ի

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։