Լրահոս

24.04.2018 14:54


Սելավատարից փրկարարները քաղաքացու դի են դուրս բերել

Սելավատարից փրկարարները քաղաքացու դի են դուրս բերել

Արարատի մարզի Արաքսավան գյուղի վերջնամասում` ջրանցքում հայտնված ավտոմեքենայից փրկարարները դուրս են բերել քաղաքացու դի:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Ահազանգը ստացվել է ապրիլի 24-ին, ժամը 09:29-ին՝ առ այն, որ գյուղի վերջնամասում գտնվող ջրանցքում ավտոմեքենա է նկատվել:

«Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Արաքսավան գյուղի վերջնամասով անցնող սելավատարում փրկարարները հայտնաբերել են «Toyota Vitz» մակնիշի ավտոմեքենա (կիսով չափ ջրածածկված), որում եղել է Է. Գ.-ի (1945 թ.) դին»,-ասացին ՀՀ ԱԻՆ-ից:

Փրկարարները դուրս են բերել դին ավտոմեքենայից և հանձնել շտապօգնության աշխատակիցներին:

Այս խորագրի վերջին նյութերը