Լրահոս

15.02.2010 15:37

Վերլուծաբան. «2010թ. ապրիլի 24–ը Թուրքիան կդիմավորի առանց վավերացման»

Վերլուծաբան. «2010թ. ապրիլի 24–ը Թուրքիան կդիմավորի առանց վավերացման»

ԵՊՀ փիլիսոփայության և տրամաբանության ամբիոնի վարիչ Ալեքսանդր Մանասյանը կանխատեսում է, որ 2010թ. ապրիլի 24-ը Թուրքիան կդիմավորի առանց Հայաստան-Թուրքիա արձանագրությունների վավերացման։

-Կա նաև դրա դրդապատճառը։ Նրանք ընթացող գործընթացները պատրվակ կսարքեն, որ Միացյալ Նահանգներին շանս տան նորից ձգձգելու ցեղասպանություն բառի օգտագործումը,- ասել է Ա. Մանասյանը։

Իսկ 2010թ. ընթացքում, Ա. Մանասյանի կանխատեսմամբ, եթե Արևմուտքը գործուն ճնշում գործադրի Թուրքիայի վրա, հնարավոր է, որ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում առաջընթաց լինի.

-Իսկ եթե Արևմուտքը Թուրքիայի հետ մտավ քաղաքական տարբեր խաղերի մեջ, մենք կունենանք այն պատկերը, ինչ ունենք այսօր։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։