Լրահոս

15.02.2010 14:48

Տիգրան Թորոսյան. «Խորհրդարանում քվեարկությունը լինելու է պարտադրական»

Տիգրան Թորոսյան. «Խորհրդարանում քվեարկությունը լինելու է պարտադրական»

-Ես համոզված եմ, որ երբ բանը հասնի մեր խորհրդարանի քվեարկությանը, ապա ամեն ինչ կլինի այնպես, ինչպես բոլորս գիտենք։ Քվերակությունը լինելու է պարտադրական իշխանության մեջ եղած քաղաքական ուժերի պատգամավորների համար,- Հայաստանի խորհրդարանի կողմից արձանագրությունների վավերացման մասին խոսելիս ասել է Տիգրան Թորոսյանը։

Նա նշել է, որ պատգամավորն ազատ է իր դիրքորոշումն արտահայտելու մեջ, և դա սահմանադրորեն սահմանված կարգ է. պատգամավորը չպետք է հրամայական մանդատով կաշկանդված լինի։ Այս առումով Տիգրան Թորոսյանը նշել է, թե ճիշտ չէր նախագահի ելույթում օգտագործել ձևակերպումը, որ ՀՀ նախագահը, որպես քաղաքական մեծամասնության առաջնորդ, արձանագրությունները չվավերացնելը բացառում է։

Նա համոզված է, որ ոչ միայն Հանրապետական կուսակցության, այլև մյուս կուսակցությունների մեջ, որոնք աջակցում են հայ-թուրքական գործընթացին, ճնշող մեծամասնությունը, գոնե երբ  մենակ է, ինքն իրեն խոստովանում է, որ արձանագրությունները Հայաստանի համար շահեկան չեն։

Ինչ վերաբերում է անուններին, Տիգրան Թորոսյանն ասել է. «Քանի որ դրանք մի քանի հոգի չեն, այլ շատ շատերն են, իմաստ չունի անուններ տալ»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։