Լրահոս

15.02.2010 13:55


ԱԺ նախկին նախագահ. «Չվավերացնելու հավանականությունն առավել մեծ է, քան երբևէ»

ԱԺ նախկին նախագահ. «Չվավերացնելու հավանականությունն առավել մեծ է, քան երբևէ»

-Այսօր, կարծում եմ, առավել մեծ է չվավերացնելու հավանականությունը, քան երբևէ այս ամբողջ գործընթացի ընթացքում եղել է,- Թուրքիայի կողմից արձանագրությունների վավերացման հավանականությանն անդրադառնալով՝ ասել է ԱԺ պատգամավոր Տիգրան Թորոսյանը։

Այդ իրավիճակը, նրա կարծիքով, ստեղծվել է ՀՀ ՍԴ որոշումից հետո, որտեղ արձանագրվեցին այն մատահոգությունները, որոնց մասին խոսվում էր։ Տիգրան Թորոսյանի կարծիքով՝ որոշումը չի համապատասխանում ՍԴ մասին օրենքի 64-րդ հոդվածին, ըստ որի նա որևէ մեկնաբանություն կամ դիրքորոշում հայտնելու լիազորություն չունի։ Այդուհանդերձ, ՍԴ որոշումը Տիգրան Թորոսյանը հետաքրքիր է համարում։

Նրա կարծիքով՝ ճնշման երկու գործիք գոյություն ունի, որպեսզի Թուրքիան վավերացնի արձանագրությունները՝ ԱՄՆ Կոնգրեսում առկա՝ ցեղասպանությունը դատապարտող բանաձևը և Օբամայի կողմից «ցեղասպանություն» բառն արտասանելը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը