Լրահոս

22.04.2018 16:59


Էրեբունիում քարերով ու բռունցքներով հարվածել են Factor.am-ի օպերատորին

Էրեբունիում քարերով ու բռունցքներով հարվածել են Factor.am-ի օպերատորին

Էրեբունի վարչական շրջանում քիչ առաջ բշժկական դիմակներով անհայտ անձինք մահակներով դաժան ծեծի են ենթարկել ոչ միայն ցուցարարներին, այլև իրենց գործողությունները նկարահանող լրագրողներին՝ հրահանգելով չնկարահանել իրենց։

Ցուցարարներին ծեծող հրոսակների խումբը քարերով ու բռունցքներով հարձակվել է Factor.am-ի օպերատոր Հովհաննես Սարգսյանի վրա՝ հարվածելով օպերատորի գլխին։

Այդ ամենը կատարվել է ոստիկանների ներկայությամբ։ Նույն վայրում ծեծի են ենթարկել նաև այդ ամենը լուսաբանող այլ ԶԼՄ-ների ներկայացուցիչների ևս՝ այդ թվում «Շանթ» հեռուստաընկերության լրագրողին և օպերատորին։

Այս խորագրի վերջին նյութերը