Լրահոս

15.02.2010 12:18


Հայտնաբերվել է դիակ

Փետրվարի 12-ին, ժամը 13.00-ին Սիսիան քաղաքի ոստիկանության բաժնից տեղեկություն է ստացվել, որ Որոտան 3/3 հասցեում ենթադրվում է դիակի առկայություն, եւ դուռը բացելու համար անհրա­ժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր մեկնած փրկարարների ուժերով բացվել է բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերվել է տանտիրուհու' 1940 թ. ծնված Վ. Սերդյակովայի դին:

Փետրվարի 14-ին նմանատիպ ահա­զանգ է ստաց­վել Երեւանի Գոգոլի 9 հասցեից:

Փրկարարները Քանաքեռ-Զեյթուն համայնքի ոստիկանության աշխատակիցների եւ հարազատների ներ­կա­յու­թյամբ բաց­­­­­ել են նշված շենքի 33-րդ բնակարա­նի դու­ռը, որտեղ հայտ­նաբերվել է տանտիրոջ' 1957 թ. ծնված Ա. Շահինյանի դին:

Այս խորագրի վերջին նյութերը