Լրահոս

15.02.2010 12:05


Էմմին և Միհրանը, հնարավոր է, դատարան դիմեն

Էմմին և Միհրանը, հնարավոր է, դատարան դիմեն

«Emmy-B» պրոդյուսերական կենտրոնի նախագահը՝ երգչուհի Էմմիի մայր Նադեժդա Սարգսյանն այսօր «7օր»-ի թղթակցի հետ զրույցում հակիրճ բնութագրելով փետրվարի 14-ին կայացած Եվրատեսիլ-2010 երգի մրցույթի հայաստանյան նախընտրական փուլն՝ ասել է.

-SMS-ների արգելափակում։

Ն. Սարգսյանը նշել է, որ ըստ որոշ տեղեկությունների՝ Էմմիի և Միհրանի, ինչպես նաև երգիչ Ռազմիկ Ամյանի օգտին ուղարկվող հաղորդագրություններն արգելափակված են եղել։

-Թող մամո՛ւլը գնահատի, թե ինչպե՞ս հնարավոր է, որ հայ հանդիսատեսին քաջ հայտնի Էմմին և Ռազմիկ Ամյանը 1400 հաղորդագրություն են ստանում, իսկ բոլորովին անհայտ մեկը՝ 6000-ից ավել։ Այն դեպքում, երբ օրինակ Ռազմիկ Ամյանն իր համերգների ժամանակ 7000 տեղ ունեցող դահլիճ է հավաքում,-ասել է Ն. Սարգսյանը՝ միաժամանակ հավելելով, որ ըստ վերջնականապես չճշտված իրենց տեղեկությունների՝ ժյուրին ընտրել է հենց Էմիի ու Միհրանի երգը։

Նշենք, որ նախընտրական փուլի հաղթող է ճանաչվել Ռուսաստանից ընդամենը վերջերս Հայաստան ժամանած Եվա Ռիվասը։ Հաղթողի անունը հայտարարելուց հետո, ի նշան բողոքի, Էմմին ու Միհրանը և Ռազմիկ Ամյանը ցուցադրաբար լքել են բեմը։

Առաջիկա օրերին Ն. Սարգսյանը հանդես է գալու մամուլի ասուլիսով, իսկ մինչ այդ նա հեռախոսային բոլոր օպերատորներից պահանջելու է SMS քվերակությունների վերծանությունները, և հնարավոր է, որ մրցույթի արդյունքները վիճարկող հայցով Էմմին ու Միհրանը դիմեն դատարան։

-Հույս ունեմ, որ օրենքը մեր կողմը կլինի,- «7օր»-ին ասել է Ն. Սարգսյանը՝ հավելելով, որ խախտումը ոչ թե հեռախոսային օպերատորներից, այլ սերվերներից է եկել։

Տես նաև։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը