Լրահոս

15.02.2010 10:58


Սարիբեկ Սուքիասյանը և Արտաշ Ստեփանյանը դեռևս ոստիկանությունում են

Սարիբեկ Սուքիասյանը և Արտաշ Ստեփանյանը դեռևս ոստիկանությունում են

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբայր, «Հայէկոնոմբանկի» խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանը և «Այրարատ» տոնավաճառի տնօրեն Արտաշ Ստեփանյանը շարունակում են ձերբակալված մնալ ոստիկանության Էրեբունու բաժնում։

Սուքիասյանների շահերի պաշտպան Լուսինե Սահակյանն այսօր «7օր»-ին ասել է, որ նրանք այժմ կասկածյալի կարգավիճակում են։ Օրենքով սահմանված 72 ժամ հետո Սարիբեկ Սուքիասյանին և Արտաշ Ստեփանյանին կա՛մ պետք է ազատ արձակեն, կա՛մ էլ պետք է կալանավորման մասին դատարանի սանկցիա ներկայացվի։

Հիշեցնենք, որ ուրբաթ՝ օրվա երկրորդ կեսին, ոստիկանության հատուկ ջոկատայինները ներխուժել էին Սուքիասյաններին պատկանող «Սիլ կոնցեռնի» կենտրոնական գրասենյակ և ոստիկանության Էրեբունու բաժին բերման ենթարկել Սարիբեկ Սուքիասյանին և Արտաշ Ստեփանյանին։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը